[ՖՈՏՈ] «Բարսան» «Ռեալի» հետ խաղի համար հատուկ մարզաշապիկ է թողարկել
«Բարսելոնան» հայտարարել է Լա Լիգայի շրջանակում գարնանը Մադրիդի «Ռեալի» հետ կայանալիք խաղի համար հատուկ համազգեստ ստեղծելու մասին:

Համազգեստի վրա կհամադրվեն ակումբային գույները (կապույտ ու նռնագույն) և Կատալոնիայի դրոշի կարմրադեղին գունավորումը. այդպիսով նախատեսվում է ընդգծել նվիրվածությունն ակումբին, նրա արժեքներին, բնույթի առանձնահատկություններին, ինչպես նաև «Բարսելոնայի» արմատներին:
Համազգեստը ներկայացնելու է «կապտանռնագույնների» նախկին ավագ Կառլես Պույոլը: Մամուլի ծառայության հրապարակման մեջ նրան անվանել են «ակումբի բացառիկ արժեքների ու նրա խաղաոճի մարմնավորումը»:
Լա Լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Ռեալի» հետ խաղը կկայանա ապրիլի 11-ին, Մադրիդում: Նոր համազգեստը վաճառքի կհանվի հունվարի վերջին: