Single Blog Title

This is a single blog caption

Ֆլորես. ««Բարսելոնան» խիստ պատժեց «Էսպանյոլին». սա վատ ցուցանիշ է մեզ համար»

«Էսպանյոլի» գլխավոր մարզիչ Կիկե Սանչես Ֆլորեսը խոսել է կատալոնական դերբիում «կապտանռնագույններից» կրած իր թիմի խայտառակ պարտության մասին.

«Մենք վատ արդյունք գրանցեցինք շատ ծանր խաղում: «Բարսելոնան» խիստ պատժեց մեզ: Մենք հիանալի գիտակցում ենք, որ «Բարսելոնան» կարող է դժվարեցնել ցանկացած ակումբի կյանքը, բայց մենք արեցինք այն, ինչ կարող էինք:

Սա ակումբ է, որը խաղում է շատ լավ և ներդաշնակ: Եթե կա ներդաշնակություն, ուրեմն տեղ կա նաև անհատականության համար: Չեմ կարծում, որ ինչ-որ բան կարող է փոխել իրերի դասավորությունը, անգամ Նեյմարի հեռանալը», – Ֆլորեսի խոսքերն է մեջբերում Marca-ն:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 9-ին Պրիմերայի 3-րդ տուրի շրջանակներում «Բարսելոնան» հյուրընկալել էր «Էսպանյոլին» և հաղթել 5-0 հաշվով: