[PREVIEW] «Ժիրոնա» – «Բարսելոնա». Կատալոնական դերբիին ընդառաջ

Ժիրոնա 0 - 3 Բարսելոնա
23 Sep 2017 - 22:45Muncial de Montilivi

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, կատալոնական Ժիրոնա քաղաքում կկայանա արդեն երկրորդ հանդիպումը, սակայն այս անգամ արդեն Լա Լիգայի շրջանակներում:

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ.

Հանդիպումը կմեկնարկի այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղը կկայանա կատալոնական Ժիրոնա քաղաքի «Մունդիալ դե Մոնտիլիվի» մարզադաշտում: Կատալոնական դերբիին կարող եք հետևել հայկական ԱԹՎ հեռուստաալիքով և/կամ մեր կայքի տրամադրած ուղիղ եթերով, որը ձեր տրամադրության տակ կլինի հանդիպումից կես ժամ առաջ:

Հանդիպման «ոստիկանները».

Հանդիպումը կսպասարկի Խոսե Մարիա Սանչես Մարտինեսը: 33-ամյա Մուրսիացուն մրցավարական իրավունքները վստահվել են «Բարսայի» յոթ խաղերում, որոնցից վերջինը եղել է Իսպանիայի սուպերգավաթի պատասխան խաղում Մադրիդի «Ռեալից» տարած 0:2 պարտությունը:

Картинки по запросу jose maria sanchez martinez

Թիմերի հանդիպման թվերը.

Կատալոնական դերբին՝ «Բարսայի» և «Ժիրոնայի» միջև տեսի է ունեցել ընդհամենը մեկ անգամ՝ Արքայական գավաթի 1/8-րդ եզրափակչում, 1948/49 մրցաշրջանում (այդ ժամանակ Իսպանիայի գավաթի փուլերը չունեին պատասխան խաղ): Այդ հանդիպման ընթացքում «Ժիրոնայի» դարպասն ուղարկվեց ջախջախիչ 9 գնդակ:

Հավանական մեկնարկային կազմեր.

04