[PREVIEW] «Յուվենթուս» – «Բարսելոնա». Խաղ՝ պատվի համար

Յուվենթուս - Բարսելոնա
23 Nov 2017 - 23:45"Juventus" Stadium

Նոյեմբերի 23-ին՝ «Բարսելոնա» ֆուտբոլային ակումբի ծննդյան օրվանից մեկ շաբաթ առաջ կկայանա Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի 5-րդ հանդիպումը, որում հաղթելու դեպքում «Բարսելոնան»կստանա ուղեգիր դեպի ՉԼ-ի 1/4 եզրափակիչ: 

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ.

  • Թուրինակատալոնյան հանդիպումը կկայանա Իտալական Թուրին քաղաքի ամենամեծ՝ «Յուվենթուս» ստադիոնում: Խաղը կմեկնարկի ՉԼ-ի մշտական մեկնարկի ժամին՝ Երևանի ժամանակով 23:45-ին: 

Ինչպե՞ս հետևել հանդիպմանը.

  • Հանդիպումը կցուցադրվի Armenia Premium, Матч ТВ, Футбол 1 հեռուստաալիքներով: Խաղին հետևել կարող եք նաև մեր կայքի տրամադրած ուղիղ եթերով, որը կայքում կլինի հանդիպման մեկնարկից կես ժամ առաջ:

Հակամարտությունը թվերով.

  • Իտալական և կատալոնական թիմերն իրար հադիպել են 12 անգամ, որոցից 4-ը հաղթել է «Բարսելոնան», իսկ 3 հանդիպում ավարտվել են ոչ ոքի:
Հանդիպումներ
Հաղթանակ
Պարտություն
Խփված գնդակներ

Հանդիպման «ոստիկանները».

  • Հանդիպումը կսպասարկի Միլորադ Մաժիչի ղեկավարած մրցավարական անձնակազմը: Ազգությամբ սերբ մարզիչը դատել է «Բարսելոնայի» 3 ՉԼ-ի հանդիպումներ, որոնցում «Բարսան» հաղթանակ է տարել («Բարսելոնա» 3-2 «Սպարտակ», «Բարսելոնա» 3-1 «Միլան», «Բարսելոնա» 4-0 «Մանչեսթեր Սիթի»):

Картинки по запросу milorad mazic

Հավանական մեկնարկային կազմը.

Երկրպագուների համակրանքը ստացած Էռնեստո Վալվերդեն հավանաբար դաշտ դուրս կբերի հետևյալ կազմին.

Դարպասապահ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն.

Պաշտպաններ – Նելսոն Սեմեդու, Սամուել Ումտիտի, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա.

Կիսապաշտպաններ – Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ, Պաուլինյո Բեզզեիրա.

Հարձակվողներ – Լուիս Սուարես, Լիոնել Մեսսի, Դենիս Սուարես.

«Կապտանռնագույնները» Մադրիդում տարած 3:0 հաղթանակից հետո կգնան թուրին լավ տրամադրությամբ, բայց «զեբրերի» տրամադրությունը կարելի է ասել սարսափլի է, սամպդորիայից կրած 3:2 պարտությունից հետո, որի հաշիվը մինչև երկրորդ խաղակեսի ավարտը 3:0 էր: 

Թուրինցիները այդքան էլ լավ վիճակում չեն այս պահին: Իտալիայում, ինչքան էլ անսպասելի է, «Յուվեն» երրորդ հորիզոնականում է, իսկ նրանից առաջ են «վազել» «Ինտեր Միլանը» և «Նապոլին»: Մրցշրջանի սկզբնամասում ունեցած գոլային հոտառությունը կորցրել է արգենտինացի ծագող աստղ Պաոլո Դիբալան, փոխարենը կամաց կամաց արթնանում է տարիներ առաջ Մադրիդի «Ռեալում» խաղացած Գոնսալո Հիգուաինը:

Իսկ «Բարսելոնան» Լա Լիգայում գերիշխում է, մադրիդյան երկու գրանդներից առաջ լինելով 10 միավոր: Կարծքես թե նախկին մարզավիճակին է վերադառնում Լուիս Սուարեսը, որը «Լեգանեսի» դեմ ձևակերպելով դուբլ ապացուցեց, որ նրա ժամանակը դեռ չի անցել: Մեսսիի մասին խոսք չկա, արգենտինացին գոլեր չի խփում, բայց նրա ուսերին է գոլերի ստեղծման մեծ մասը: Երրորդ հաարձակվողի դերում մենք տեսնում ենք Դենիսիտոյին: Երիտասարդ իսպանացին, ինչպես երևում է, մեծ տաղանդ ունի, և բասկ մասնագետը պետք է գոնի մի անգամ շանս տա երիտասարդ Սուարեսին: Կիսապաշտպանությունում ամեն ինչ լավ է, իսկ այդքան թերագնահատված և քննադատվող Պաուլինյոն հասցրել է այս մրցաշրջանում խփել 4 գոլ, այդպիսով հավասարվելով մադրիդյան ԲԲԿ եռյակին: Պաշտպանությունն անկասկած կմնա Ումտիտիի ուսերին, որն արդեն հասցրել է գերել երկրպագուների սրտերը, իսկ Պիկեն հաստատ կխաղա, քանի որ նա դեղին քարտերի պատճառով բաց է թողնելու Լա Լիգայի 13-րդ տուրի «Վալենսիայի» դեմ հանդիպումը: Դարպասապահ՝ Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, այսքանով ամեն ինչ ասված է: 

Հույս ունենանք, որ Մեսսին կշատացնի Բուֆֆոնի դարպասը խփած գնդակները և ևս մեկ անգամ մենք՝ «Բարսելոնայի» երկրպագուներս կկարողանանք զգալ վրեժխնդրության քաղցր համը:

Visca Barça I Visca Catalonia.