[PREVIEW] «Վիլյառեալ» – «Բարսելոնա». Խաղին ընդառաջ

Վիլյառեալ - Բարսելոնա
10 Dec 2017 - 23:45"El Madrigal" Stadium

«ՎԻԼՅԱՌԵԱԼ» – «ԲԱՐՍԵԼՈՆԱ»

        

  • Ե՞րբ.

2017թ. դեկտեմբերի 10-ին, ԵԺ  23:45:

  • Որտե՞ղ.

Մարզ Վալենսիա, Վիլյառեալ քաղաքի «Էլ-Մադրիգալ» մարզադաշտ:

  • Ինչպե՞ս հետևել հանդիպմանը.

Հանդիպումը կցուցադրվի ԱԹՎ, Матч ТВ, Футбол 1 հեռուստաալիքներով: Խաղին հետևել կարող եք նաև մեր կայքի տրամադրած ուղիղ եթերով, որը կայքում կլինի հանդիպման մեկնարկից կես ժամ առաջ:

  • Ո՞վ է հակառակորդը.

  • Villarreal Club de Fútbol S.A.D. – «Վիլյառեալ» ֆուտբոլային ակումբ
  • Ստեղծման տարեթիվը – 10, մարտ, 1923թ.;
  • Մարզադաշտ – Estadio de la Ceramica, որն ավելի հայտնի է «Էլ Մադրիգալ» անվանումով
  • Մականունը – El Submarino Amarillo, «Դեղին  սուզանավ»
  • Լավագույն ելույթը Պրիմերայում – 2-րդ տեղ (2007/2008 մրցաշրջան)
  • Վերջին ելույթը Սեգունդայում – 2013թ.
  • Նախագահ – Ֆերնանդո Ռոիգ
  • Անցյալ մրցաշրջան – 5-րդ տեղ
  • Ընթացիկ մրցաշրջան –  6-րդ տեղ, 21 միավոր
  • ՈՒԵՖԱ-ի ռեյտինգը – 22-րդ տեղ
  • Գլխավոր մարզիչ – Խավիեր Կալյեխա

Բացի Իսպանիայի բարձրագույն առաջնությունը, շարունակում է մասնակցել նաև Իսպաիայի արքայական գավաթի խաղարկությանը ( դուրս է ելկել 1/16 եզրափակիչ), ինչպես նաև իր խմբում առաջին տեղից դուրս է եկել հաջորդ մրցափուլ Եվրոպա լիգայի գավաթի խաղարկությունում:

 Картинки по запросу Villarreal - Tel Aviv

  • Հակամարտությունը՝ թվերով.

Հանդիպումներ
Հաղթանակ
Պարտություն
Խփած գնդակ
Բաց թողած գնդակ
  • Ինչպիսի՞ն է հակառակորդի ֆունկցիոնալ վիճակը և մրցաշարային դրությունը.

         Եթե «Դեղին սուզանավը» չափազանց լավ սկսեց առաջնությունը և Եվրոլիգայի մեկնարկային խաղերը նույնպես անցկացրեց  վերելքով, ապա վերջին խաղերում ակնհայտ է «տեղատվությունը»: Միայն մեկ հաղթանակ՝ գավաթային խաղում ներքին դիվիզիոնները ներկայացնող «Պոնֆերրադինայի» նկատմամբ, և պարտությունների ցավալի շարք՝ սկսած «Սևիլյայի» դեմ պատմական դարձած խաղից, որում «դեղինները» «կամք ու համարձակություն» ունեցան 2-3 հաշվով պարտվելու՝ 2-0 հաշվից հետո: Այդ խաղին հաջորդեց «Լեգանեսից» կրած 3-1 հաշվով պարտությունը: Բացի դա՝ թիմը, թեկուզև երիտասարդական կազմով, պարտվեց նաև Թել-Ավիվի «Մակքաբիին» Եվրոլիգայի վերջին տուրի՝ ոչինչ չնշանակող խաղում:

         Այպես որ Կալյեխան լուրջ խնդիրներ ունի լուծելու:

  • Ինչպիսի՞ն է եղանակը կապտանռնագույն մոլորակում.

         Մարտակա՛ն: Թիմն այլևս միավորներ «բաշխելու» իրավունք չունի, երբ «Ռեալը», թևեր առած, առանց առանցքային մի շարք խաղացողների «ավլեց-սրբեց» լուրջ թիմի համբավ ունեցող «Սևիլյային», իսկ «պինդ «Վալենսիան» երեկվա հաղթանակից հետո արդեն «ծոծրակին շնչում է» ընդամենը 2 քայլ հեռավորությունից:

         Բուժանկյուն – Դեմբելե, Մասկերանո, Ռաֆինյա, Ինյեստա և որքան էլ ցավալի է՝ Ումտիտի:

        

 

 

  • Խաղն սպասարկելու են.

Ռիկարդո Դե Բուրգոս Բենգոեչեա, Բիլբաո:

Օգնականներ՝ Խոն Նունյես, Իկեր դե Ֆրանսիսկո, Այմար Վելասկո

  • Հակամարտության համառոտ ակնարկ.

Վերջին տարիներին, եթե «Նոու Կամպում» «Վիլյառեալը»  «անվերապահորեն» պարտվում է, ապա «Էլ Մադրիգալում» իսկական պատերազմ է մղում ցանկացած թիմի դեմ պայքարում, մանավանդ՝ գրանդների: Դժվար են տրվում Բարսային միավորները այդ մարզադաշտում: Երևի շատերն են հիշում անցյալ մրցաշրջանի հանդիպումը, երբ Լեոյին միայն խաղավերջին հաջողվեց տուգանայինից կատարված հարվածով միավոր պարգևել թիմին: Չնայած՝ հանուն արդարության պետք է նշել, որ այդ խաղում մրցավարը երկու ակհայտ 11 մ-անոցներ չնշանակեց Բարսայի օգտին: Ոչ ոքի՝  2:2 է ավարտվել նաև 2015/16 մրցաշրջանի խաղը:

  • Ովքե՞ր են հայտավորված.

Տեր Շտեգեն, Սեմեդու, Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Դենիս, Լուիս Սուարես, Մեսսի, Սիլեսսեն, Պաուլինիո, Ալկասեր, Ալբա, Դին, Սերխի Ռոբերտո, Գոմեշ, Վիդալ, Վերմալեն, Կոստաս: Կոստասը հրավիրվել է «Բարսա» Բ-ից:

  • Հակառակորդի թույլ և  ուժեղ  օղակները.

Թիմը կայուն չէ, և խաղացողները հաճախ են կորցնում հավասարակշռվածությունը հատկապես խաղի վերջին մասում: Նաև վստահելի չէ պաշտպանությունը, թիմն արդեն 18 գնդակ է բաց թողել 14 խաղում: Խնդիրներ ունի նաև դարպասապահ Ասենխոն, ով դեռևս չի մտել խաղային ռիթմի մեջ վնասվածքից ապաքինվելուց հետո: Հուսանք, որ Լուիսը արդեն վերականգնել է նշանառությունը և կշտապի օգտվել այդ հնարավորությունից:

«Դեղին սուզանավի» հիմնական տորպեդային հրթիռը կոնգոցի Սեդրիկ Բակամբուն է, ով հասցրել է խփել 9 գնդակ: Նրանից շատ հակառակորդների դարպասները գրավել են միայն Ձաձան և իհարկե Մեսսին:

Картинки по запросу Villarreal - Barcelona

  • Հիշենք նաև …

  • «Բարսելոնան» 10 տարուց ավելի է չի պարտվում Վիլյառեալում:

  • Դենիս Սուարեսին Բարսան վերադարձրեց հենց Վիլյառեալից:

  • Վալվերդեն, որպես «Վիլյառեալի» հակառակորդ թիմի մարզիչ վերջին անգամ «Էլ Մադրիգալում» հաղթել է 2004թվականին:

  • Ինքը՝ Վալվերդեն, մարզել է «Դեղին սուզանավը» 2009/2010 մրցաշրջանում և թիմի ղեկին մնացել է ընդամենը 20 տուր:

     

     

     

     

  • Հնարավոր հաշիվը.

Մեր կարծիքով՝ 1-3… Եղանակը լինելու է տաք ու տրամադրող.

Visca el Barça I Visca Catalonia.