[PREVIEW] Թագավորական պայքար առանց թագավորների. Էլ Կլասիկո

Բարսելոնա - Ռեալ Մադրիդ
28 Oct 2018 - 19:15Camp Nou Stadium

«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ». Էլ Կլասիկո

Երբ մարդիկ դեռ գրքեր էին կարդում, Ինտերնետը լարային էր, իսկ Նոկիա ընկերությունը լավ բջջային հեռախոսներ էր թողարկում, մարդիկ այդ ժամանակ էր էին խաղում ֆուտբոլ: Եվ նույնիսկ կար Էլ Կլասիկո այդ մռայլ, սակայն խաղաղ ժամանակներում.. Առանց Մեսսիի ու Ռոնալդուի:

Պատմությունը, ինչպես բոլորիս է հայտնի, պաշտում է շարժվել իր սպիրալային հունով և զբաղվել ինքնակրկնությամբ, այնպես որ, այն, ինչը տեղի ունեցավ մեր աչքերի առաջ, երկար տարիներ տևող պայքարում այդպես էլ իրենց հաղթողին չորոշող երկու գերհզոր ֆուտբոլիստների սինխրոնային անհետացումն էր բեմից: Ճակատագրի հեգնական ցանկություն, որը կարծես ցանկացավ ֆուտբոլասերներին հասկացնել, որ չկա և չի լինի ֆուտբոլային աշխարհում հավերժական ոչինչ: Եվ նույնիսկ ամենապաշտելի ու միշտ բարձր մակարդակի վրա եղած ֆուտբոլիստներն էլ մի օր իջնելու են այդքան տարիներ զբաղեցրած գահից, իրենց տեղը զիջելով երիտասարդներին:

 Եվ այդ միֆալոգիա դարձած անհեթեթություն թվացող արտահայտությունը այժմ դուք ստիպված եք լսել..

 Տիկնայք և պարոնայք. Էլ Կլասիկո, առանց Մեսսիի և Ռոնալդուի:

 Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ.

 Հոկտեմբերի 28-ին, Երևանի ժամանակով 19:15-ին կկայանա երկու իսպանական գրանդների բախումը կատալոնական «Կամպ Նոու» մարզադաշտում: Հանդիպմանը կարող եք հետևել ԱԹՎ հեռուստաալիքի ուղիղ եթերով: 

  Ինչպիսի՞ն է տրամադրությունը.

 Երկու գերակումբների մոտ էլ այժմ ոչ հաջող ժամանակներ են, չնայած վերջերս «Բարսան» կարողացավ դուրս գալ այդ ճգնաժամային իրավիճակից, սակայն ինչպես երևում է պորտուգալացի «Միստր Սի»-ի հեռանալուց հետո «սերուցքայինները» դեռ ուշքի չեն գալիս, փորձելով մարսել հարձակման ձախ եզրի դատարկությունը: 

 Հեղափոխություն նաև Իսպանիայի առաջնությունու՞մ: Հնարավոր է, քանի որ բացի պատվավոր առաջին հորիզոնականից, որտեղ կանգնած է «Բարսան», մնացած հորիզոնականներում քաոս է տիրում: Առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տասը հորիզոնականներում կա չորս կատալոնական ակումբ, ընդ որում, դրանցից երկուսը` «Էսպանյոլն» ու «Բարսան», կիսում են միմյանց մեջ 1-ին հորիզոնականը: «Թութակներն» ու «Ալավեսը» կարծես թե դասեր են քաղել անցած մրցաշրջանից և 13 ու 14-րդ հորիզոնականների փոխարեն գտնվում են ՉԼ տանող 2-րդ և 3-րդ ում:

 Իսկ Մադրիդի «Ռեալը» գտնվում է 7-րդ հորիզոնականում, սակայն Կլասիկոյում տարած հաղթանակի միջոցով կարող է բարձրանալ ընդհուպ առաջին տեղ: Եվ չի բացառվում, քանի որ ինչպես և մադրիդցիները, այնպես էլ կատալոնացիները զրկված են իրենց գլխավոր լիդերից: Չնայած «Բարսան» ՉԼ-ի վերջին խաղում («Ինտերի» դեմ. 2:0) ցույց տվեց, որ թիմի բնավորությունը վեր է ամեն ինչից, ու Մեսսին միայն կրկնապատկում է այդ ուժը: 

 Ովքե՞ր են մարտիկները. Թիմերի հավանական մեկնարկային կազմերը.

08

 Հանդիպման ոստիկանները.

Картинки по запросу josé maría sánchez martínez

Խոսե Մարիա Սանչես Մարտինեզ.

Իսպանացի մրցավարին ֆուտբոլասերները շատ լավ են ծանոթ: Երկու ակումբների խաղերն էլ մրցավարը սպասարկել է, նույնիսկ սպասարկել է նախորդ տարվա Էլ կլասիկոն:

 Հավանական հաշիվ.

Մադրիդի «Ռեալը» «ընկել» է բուքմեյքերների աչքից: Դեռ անցած կլասիկոյին երկու թիմերը ունեին հավասար` 2-2:2 գործակիցներ, իսկ այս խաղում մադրիդցիների գործակիցը կտրուկ աճել է, հատելով նունիսկ 4-ի սահմանը, իսկ Բարսան ունի 1,5-ից մինչև 1,9 գործակիցներ: 

 Ըստ կայքի, «կապտանռնագույնները» հաջողության կհասնեն 3:1 հաշվով, և կկարողանան առաջ շարժվել մրցաշարային աղյուսակում: 

Visca el Barca I Visca Catalonia!

Նորայր Բաղդասարյան