[PREVIEW] «Սևիլիա» – «Բարսելոնա». եզրափակչին ընդառաջ

«Սևիլիա» - «Բարսելոնա»
21 Apr 2018 - 23:30

Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ.

«Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում Իսպանիայի արքայական գավաթը կվիճարկեն «Սևիլիա» և «Բարսելոնան»: Խաղը կկայանա ապրիլի 21-ին՝ Երևանի ժամանակով 23:30-ին: Լա Լիգայից հույսերը կորցրած «Սևիլիան» կփորձի Եվրոպա լիգայի խմբային փուլի ուղեգիր նվաճել այս խաղում: Հիշեցնենք, որ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտը պատկանում է Մադրիդի «Ատլետիկո»:

Հանդիպումը ուղիղ եթերում կարող եք դիտել ռուսական Match TV հեռուստաալիքով կամ մեր կայքի տրամադրած հղումով: 

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆՐԱՆՔ.

Ֆուտբոլային ակումբ «Սևիլիա»: Մեծ պատմություն ունեցող իսպանական ակումբ, որը այս տարի դուրս մնաց Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչից: Ակումբի հետ հանդիպում ենք անցկացրել այս մրցաշրջանում երկու անգամ, որից մեկը հաղթել ենք «Կամպ Նոու» մարզադաշտում, իսկ մյուսը՝ խաղացել 2:2 հաշվով ոչ-ոքի:

Картинки по запросу Sevilla fc

Մրցակցի հայտացուցակը.

Դարպասապահներ Ծննդ. թիվ. Քաղաքացիություն Խ. Գ. Դ. Կ
1 Սերխիո Ռիկո 01.09.1993 Իսպանիա 24 2
13 Դավիդ Սորիա 04.04.1993 Իսպանիա 10 1
Պաշտպաններ            
2 Սեբաստյան Կորշյա 01.11.1990 Ֆրանսիա 12 4
3 Միգել Լայուն 25.06.1988 Մեկսիկա 11 1 2
4 Սիմոն Կյաեր 26.03.1989 Դանիա 19 1 3
5 Կլեման Լանգլե 17.06.1995 Ֆրանսիա 30 3 8
6 Դանիել Լարրիսսու 04.08.1988 Պորտուգալիա 5 1
8 Գիլերմե Լալլանա 14.04.1997 Բրազիլիա 3
18 Սերխիո Էսկուդերո 02.09.1989 Իսպանիա 23 8
21 Նիկոլաս Պարեխա 19.01.1984 Արգենտինա 3 1
25 Գաբրիել Մերկադո 18.03.1987 Արգենտինա 22 7
Կիսպաշտպաններ            
7 Ռոկու Մեսա 07.06.1989 Իսպանիա 3 2
10 Էվեր Բանեգա 29.06.1988 Արգենտինա 28 2 8 1
11 Խոակին Կորրեա 13.08.1994 Արգենտինա 20 1 5
12 Յոհաննես Գայս 17.08.1993 Գերմանիա 12
14 Գվիդո Պիզարրո 26.02.1990 Արգենտինա 22 1 8
15 Ստիվեն Նզոնզի 15.12.1988 Ֆրանսիա 23 1 3
16 Խեսուս Նավաս 21.11.1985 Իսպանիա 25 1 2
17 Պաբլո Սարաբիա 11.05.1992 Իսպանիա 30 6 3 1
19 Հանսո 12.10.1989 Բրազիլիա 8 2
22 Ֆրանկո Վասկես 22.02.1989 Արգենտինա 25 4 6
Հարձակվողներ            
9 Վիսսամ Բեն-Յեդդեր 12.08.1990 Ֆրանսիա 22 6 1 1
20 Լուիս Մուրիել 18.04.1991 Կոլումբիա 26 7 3
23 Սանդրո Ռամիրեզ 09.07.1995 Իսպանիա 8
24 Նոլիտո 15.10.1986 Իսպանիա 26 4 4
30 Կարլոս Ֆերնանդես 22.05.1996 Իսպանիա 1

Գլխավոր Մարզիչ՝ Վինչենցո Մոնտելլա.

Թիմի Ավագ՝ Նիկոլաս Պարեխա.

Ակումբի նախագահ՝ Խոսե Կաստրո Կարմոնա.

Թիմի ստադիոն՝ «Ռամոն Սանչես Պիսխուան» (45500).

Ստեղծվել է՝ 1890 թ. հոնվարի 6.

Картинки по запросу Sevilla fc

Ունե՞նք հարազատներ.

Կարիերան Լա Մասիայում սկսած 22-ամյա երիտասարդը «Սևիլիայում» է հայտնվել անգլիական «Էվերթոնից»: Իսպանացի կենտրոնական հարձակվողը՝ Սանդրո Ռամիրեզը, «Բարսելոնայիում» քիչ խաղաժամանակ է ստացել: Նա ստիպված տեղափոխվել է «Բարսա» Բ, ապա «Մալագա», իսկ Իսիպանիայից հեռանալով հայտնվել է «Էվերթոնում», որից հետո արդեն «Սևիլիա»: Նա դեռևս կարիերան շարունակելու երկար ժամանակ ունի, և ով գիտի, միգուցե, կարիերայի ամենածաղկուն ժամանակաշրջանում նա կարողանա զարդարել «Բարսայի» հարձակման գիծը:

Картинки по запросу sandro ramirez

 

Ինչպիսի՞ն է տրամադրվածությունը.

Կատալոնական ակումբը չի պարտվել Լա Լիգայի 2017/18 թթ. մրցաշրջանում: «Սևիլիայից» կորցրած միավորների համար Էռնեստո Վալվերդեի թիմին վրեժ լուծելու հանարավորություն կտրվի: Սակայն վիճակը բարդ է անդալուզյան թիմի համար: Նրանք վերջին վեց հանդիպումներում պարտվել են 3 անգամ, իսկ մնացած երեքը ոչ-ոքիներ են: 

Картинки по запросу sevilla vs barcelona

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՎԱՐՏՎԻ ԽԱՂԸ.

Մեր կարծիքով՝ «կապտանռնագույնները» կկարողանան հաղթել 3:1 հաշվով, ինչպես անցած տարվա Արքայական գավաթի եզրափակչում տեղի ունեցած «Ալավեսի» եմ խաղում: Բայց պետք չէ թերագնահատել նաև «Սևիլիային», քանի որ նրանք «Բարսայի» դեմ խաղերում մեծ փորձ ունեն, և եթե չլիներ վերջին խաղում Մեսսիի փոխարինումը, ապա մեր թիմը կորղ էր պարտվել:

Картинки по запросу sevilla vs barcelona

Visca el Barca | Visca Catalonia.