[PREVIEW] Մրցաշրջանի առաջին պաշտոնական գավաթին ընդառաջ. «Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ»

ԲԱՐՍԵԼՈՆԱ - ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ
13 Aug 2017 - 23:59Camp Nou

Արդեն այսօր մենք կարող ենք վայելել պաշտոնական Էլ Կլասիկոն: Կարող ենք զգալ այն յուրահատուկ սրտի թրթիռը, որն ամեն Կլասիկոյի մեկնակից ի վեր մեզ 90 րոպե հանգիստ չի թողնում: Ոչ ոք չի կարող հստակ կանխատեսել, թե ինչ կլինի, սակայն մի բան կարելի է վստահ ասել: Էլ Կլասիկոն երբեք անհետաքրքիր չի լինում:

Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ.

Երկու գերհզոր ակումբների պայքարի մեկնարկ կտրվի օգոտոսի 13-ին, Երեւանի ժամանակով 23:59-ին: Իսպանիայի սուպերգավաթի առաջին հանդիպումը տեղի կունենա Կատալոնիայի խորհրդանիշ դարձած «Կամպ Նոու» ստադիոնում: Հանդիպմանը կարող եք հետեւել ռուսական Матч ТВ հեռուստաալիքով, նաեւ մեր կայքի տրամադրած ուղիղ եթերով, որին կարող եք միանալ հանդիպումից կես ժամ առաջ:

ՀԱՆԴԻՊՄԱՆ «ՈՍՏԻԿԱՆՆԵՐԸ».

Հանդիպման գլխավոր մրցավարը կլինի Իսպանիայի Բիլբաո քաղաքում ծնված Ռիկարդո Դե Բուրգոս Բոնգոեչեան.

Похожее изображение

Ի՞ՆՉ Է ԻՐԵՆԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՆՈՒՄ ՄՐՑԱՇԱՐԸ.

Իսպանիայի սուպերգավաթը տեղի է ունենում օգոստոսի 10-ից մինչեւ 20-ը ընկած ժամանակահատվածում: Կազմված է երկու փուլից: Մրցաշարում իրար դեմ են մրցում Իսպանիայի առաջնությունը և գավաթը հաղթողները: Այս տարի տիտղոսի համար կպայքարեն Իսպանիայի լավագույն թիմերը. «Բարսելոնան» և «Ռեալ Մադրիդը»: Առաջին հանդիպումն ինչպես նշեցինք կկայանա օգոստոսի 13-ին, իսկ երկրորդը՝ 16-ին:

ԷԼ ԿԼԱՍԻԿՈՅԻ ՊԱՏՄՈւԹՅՈՒՆԸ.

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ՀԱՂԹԱՆԱԿՆԵՐ
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՈՉ ՈՔԻ
ԽՓԱԾ ԳՆԴԱԿ
ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՆԴԱԿ
 

 

«ՌԵԱԼ ՄԱԴՐԻԴ». ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆՐԱՆՔ.

«Ռեալ Մադրիդը» իսպանական թիմ է, որը ստեղծվել է ակումբին համանուն քաղաքում, իսկ վերջինս հանդիսանում է Իսպանիայի մայրաքաղաքը: Թիմի ներկայիս մարզիչը Զենեդին Զիդանն է, նախագահը՝ Ֆլորենտինո Պերեսը, իսկ ավագը Սերխիո Ռամոսն է:

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ.

Ինչպես գիտենք, «Բարսելոնան» մինչմրցաշրջանային խաղերում արդեն «հասցրել է» նվաճել 2 գավաթ. Գամպերի և Չեպիոնների միջազգային գավաթները: Այդ ընթացքում «Բարսան» չի ունեցել ոչ մի պարտութուն, միայն թե պատկերը փչացնում է «Հիմնաստիկի» դեմ խաղում գրանցած ոչ ոքին: Այսպիսով, ընդհանուր գնդակների տարբերությունը. 12 խփած գնդակ/ 5 բաց թողած գնդակ. +7:

Իսկ «Ռեալ Մադրիդը», ընդհակառակը, անցկացրած վերջին 5 խաղերում ունի ընդամենը 2 հաղթանակ, սակայն Զիդանի գլխավորած թիմն արդեն հասցրել է այս մրցաշրջանում նվաճել Եվրոպայի սուպերգավաթը՝ հաղթելով «Մանչեսթեր Յունայթեդին»: Հիմա ներկայացնենք «Ռեալի» վիճակագրությունը վերջին 5 խաղում. Մադրիդցիները 5 խաղում խփել են 7 գնդակ, սակայն բաց են թողել 10 գնդակ. -3:

Վերջին հինգ Կլասիկոները մադրիդյան ակումբի երկրպագուների համար այդքան էլ հաճելի չէին: Պարտվեցին 4:0 հաշվով, ապա հաղթեցին 2:1 հաշվով, իսկ դրանից հետո Մադրիդցիներին չի հաջողվել մեզ հաղթել: Գնդակների տարբերությունը. Խփած 12 գնդակ, բայց թողած 7 գնդակ:

Ի՞ՆՉ ՍՊԱՍԵԼ ԽԱՂԻՑ.

Բնականաբար երկու թիմերն էլ կձգտեն հաղթանակի: Զիդանը կփորցի փոխել վերջին Կլասիկոների պատկերը, և իհարկե նվաճելով երկրորդ գավաթը ստանալ երկրպագուների կողմից մեծ վստահություն: Իսկ Վալվերդեն կձգտի չձախողել իր առաջին պաշտոնական հանդիպումը և, իհարկե, կոտրել այն կարծրատիպերը, որ «Բարսելոնան» առանց Նեյմարի ավելի թույլ է:

Դե ինչ, հույս ունենանք, որ քանդված ՄՍՆ-ի գործոնը չի խանգարի «Բարսային» դառնալ Իսպանիայի սուպերգավաթակիր: Իհարկե, այս խաղում բոլորիս ուշադրության կենտրոնում լինելու է Դեուլոֆեուն, սակայն եկեք հիշենք այս տեղին ասված խոսքը. «Մեսսին կարող է  ունենալ հազար ու մի խնդիր, սակայն «Ռեալի» գալ խփելը նրա համար երբեք էլ խնդիր չի եղել»:

«Բարսելոնա» – «Ռեալ Մադրիդ» հանդիպան preview-ը ձեզ համար սիրով պատրաստեց Նորայր Բաղդասարյանը. Բարի դիտում:

VISCA EL BARÇA I VISCA CATALUNIA