[PREVIEW] Կատալոնական դերբիին ընդառաջ

Էսպանյոլ 0 - 3 Բարսելոնա
29 Apr 2017 - 22:40

 Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ.

Խաղը կմեկնարկի այսօր՝ ապրիլի 29-ին Երևանի ժամանակով 22:45-ին: Հանդիպմանը ուղիղ եթերով կարող եք հետևել ATV հեռուսաալիքի ուղիղ եթերում, կամ մեր կայքում:

 Ստադիոնը.

Կորնելյա Էլ-Պրատ/Cornellá-El Prat

Տարաղությունը- 45000 

Մարզադաշտի չափսերը- 105×68 Մետր

 

Ի՞նչ են հուշում թվերը.

ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ
ՀԱՂԹԱՆԱԿ
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ՈՉ-ՈՔԻ
ԽՓԱԾ ԳՆԴԱԿ
ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՆԴԱԿ
 

 

Ինպե՞ս է տրամադրությունը.

 Լուիս Սուարես

 Լուիսը ամենայն հավանականությամբ կընդգրկվի մեկնարկային կազմում, քանի որ չի մասնակցել նախորդ՝ «Օսասունայի» դեմ կայացած խաղին: Ուրուգվայցի հարձակվողը այժմ մեղմ ասած լավ մարզավիճակում չէ: Սուարեսին անցած խաղում ինչ որ չափող փորձեց լրացնել իսպանացի հարձակվող Պակո Ալկասերը և դա նրան հաջողվեց: Պակոն դառնալով դուբլի հեղինակ հաստատ դարձավ ավելի ինքնավստահ: 

 Նեյմար

 Նեյմարը 90 տոկոսով մեկնարկային կազմում է, քանի որ արդեն դուրս է եկել երեքխաղյա որակազրկումից և հիմա իրավունք ունի ընդգրկվել թիմի մեկնարկային կազմում: Չնայած բրազիլացու վատ մարզավիչակին, Լուչոն կվստահի նրան, քանի որ ձախ եզրը ոչ մի ֆուտբոլիստ չի կարողանում պահել այնպես, ինչպես Նեյը: Նա նաև ունի մեծ արագություն և լավ է հասկանում իր «կապտանռնագույն» եղբայներ Լուիս Սուարեսին և Լեո Մեսսիին: 

 Լիոնել Մեսսի

 Արգենտինացին կհայտնվի մեկնարկային կազմում, քանի որ գտնվում է ֆանտաստիկ մարզավիճակում: Լեոն վերջին 3 խաղում խփել է 5 գոլ և այժմ 33 գոլով գլխավորում է Լա Լիգայի ռմբարկուների ցուցակը: Մեծ է նրա դերը նաև կիսապաշտպանությունում: Եթե թիմի ավագը՝ Ինիեստան թիմի հետ դուրս չի գալիս դաշտ, ապա արգենտինացի հանճարը ստանձնում է նաև դիսպետչերի դերը:

 Անդրե Գոմեշ

 Չնայած, որ Գոմեշին այժմ քչերն են հավատում, սակայն պորտուգալացու մեկնարկային կազմում հայտնվելու հավանականությունը մեծ է: Նա կխաղա այժմ մկանային վնասվածք ստացած Ինիեստայի դիրքում: Գոմեշը «Օսասունայի» դեմ իրեն շատ լավ դրսևորեց և դարձավ դուբլի հեղինակ: Անդրեն արդեն կամաց-կամաց ընտելանում է կատալոնացիների խաղին:

 Իվան Ռակիտիչ

 Խորվաթը այժմ լավ մարզավիչակում է և կարողանում է խաղը վերցնել իր վրա: Թեկուզ առանց թիմի առաջատարների Իվանը շատ լավ իրացնում է երկար փոխանցումներ հարփակվողներին, նաև գործում է հենակետային դիրքում, օգնելով Սերխիո Բուսկետսին: 29-ամյա կիսապաշտպանը նաև լավ է իրացնում անկյունայինները և ստանդարտ խաղարկումները:

 Սերխիո Բուսկետս

 Առանց Բուսիի խաղը խաղ չէ: Իսպանացու գործաղությունները կիսապաշտպանությունում անփոխարինելի են թիմի համար: Սերխիոն նաև մեծ օգուտ է տալիս հարձակվողներին, կենտրոնից տալով ճշգրիտ փոխանցումներ: Պարզ երևում է, որ Բուսկետսի լավ կամ վատ խաղը միանգամից ազդում է թիմի վրա և եթե նա լավ է խաղում, ապա պաշտպանները կարող են գնալ տուն:

 Ժորդի Ալբա

 Ժորդի Ալբայի մեկնարկային կազմում լինելու դեպքում Նեյմարը հանգիստ է խաղում, քանի որ ունենում է «մեջք»: Ժորդին կարողանում է մեծ արագություն զարգացնելով պաշտպանությունից հասնել հարձակման գիծ և տալ 100 տոկոսանոց ճշգրտությամբ փոխանցումներ: Ալբան լավ է գործում նաև պաշտպանության կենտրոնում ստանդարտ խաղարկումների ժամանակ:

 Սամուել Ումտիտի

 Ֆրանսիացին համարվում է «Բարսայի» թալիսմանը: Ումտիտիի գոծողությունները պաշտպանության կենտրոնում և հենակետային գոտում փոխում են խաղի ընթացքը: Եթե Սամուելը մեկնարկային կազմում չի ընդգրկվում, ապա պաշտպաները խաղում են ավելի լարված, քան երբևէ: Նա կարողանում է հարձակումների և հակագրոհների ժամանակ ճիշտ դիրք ընդունել և ժամանակ առ ժամանակ կոտրել մրցակցի հարձակումները:

 Ժերար Պիկե

 Չգիտեմ ինչու, բայց իսպանացին այս մրցաշրջանում տարված է իր թվիթերյան էջով և Շակիրայով: Պիկեն կոցնում է իր դիրքը, անհարմար պահերին գնալով հարձակման: Ժերարի մարզավիճակը անհանգստացնում է բոլոր Կուլեներին: Չնայած, որ Պիկեյի ներկայությունը շատբան է փոխում թիմի պաշտպանությունում, սակայն մեր ապագա նախագահի սխալների պատտճառով շատ բան կարող ենք կորցնել:

 Սերժի Ռոբերտո

 Սերժին մի ժամանակ համարվում էր ակումբի ամենաթերագնահատված ֆուտբոլիստներից մեկը, սակայն նրա գործողություները վերջին խաղերում ապացուցեցին, որ Հեկտոր Բելյերին մեզ պետք չէ: Մեր եզրային պաշտպանը լավ է համագործակցում կիսապաշտպանության և հատկապես Լեո Մեսսիի հետ: Իսպանացին բացի հարձակվողական գործողություներից նաև կարողանում է լավ պաշտպանվել և կատարել տեղին սահանկումներ:

 Մարկ Անդրե Տեր-Շտեգեն

 Գերմանացին այս պահին աշխարհի լավագույն դարպասապահներից մեկն է: Նրա սեյվերը շատ բան են ասում իր ապագայի մասին: Շտեգենը կարողանում է ժամանակին և ճիշտ դիրքով դուրս գալ տուգանային հրապարակից և մեն մենակ դուրս եկած ֆուտբոլիստի ուղարկած գնդակը հետ ուղարկել: ՄԱՏՇ-ը կարողանում է դարասապահի հրապարակից տալ երկար և ճշգրիտ փոխանցումներ, որը թիմի խաղին հաղորդում է արագություն:

Այսպիսով, մեր մեկնարկային կազմը.

Վնասվածքներ- Ալեիշ Վիդալ, Ռաֆինյա Ալկանտարա, Ժերեմի Մատյո, Անդրես Ինիեստա

Նրանք.

 

Վնասվածքներ- Դուարտե, Սալվա Սեւիլիա, Էրնան Պերես Վասկես

 

Մրցավարը.

Ալբերտո Ունդիանո Մալենկո.

 

  Բարի դիտում

Visca el Barca!!