[PREVIEW] «Բարսելոնա» – «Սելտա». հանդիպմանն ընդառաջ

Բարսելոնա - Սելտա դե Վիգո
02 Dec 2017 - 16:00"Camp Nou"

Դեկտեմբերի 2-ին՝ Իսպանիայի և ամբողջ Եւրոպայի ամենամեծ ստադիոն «Նոու Կամպ»-ում կկայանա «Բարսելոնա» – «Սելտա դե Վիգո» հանդիպումը: Վերջին խաղից հետո (5:0) Գալիսիացիները վախեցած են «Բարսայից», չնայած, որ դրանից առաջ նրանք կարողացել էին Վիգոյում հաղթանակ տանել 4:3 հաշվով:

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ.

Հանդիպումը կկայանա «Կամպ Նոու» ստադիոնում, Երևանի ժամանակով 16:00-ին: Հանդիպմանը կարող եք հետևել ԱԹՎ հեռուստաալիքի և/կամ մեր կայքի տրամադրած ուղիղ եթերի միջոցով:

Ինչպե՞ս է տրամադրությունը.

Երկու թիմերն էլ կարողացան նվաճել ուղեգիր դեպի Արքայական գավաթի 1/8 եզրափակիչ: «Սելտան» լարված պայքարում հաղթող ճանաչվեց և բասկյան «Էյբարին» կարողացավ հաղթել նվազագույն հաշվով:

Իսկ «Բարսելոնան» դաշտ է մտնելու բարձր տրամադրությամբ, քանի որ Իսպանիայի գավաթի պատասխան խաղում կարողացավ 5:0 հաշվով «Կամպ Նոու» ստադիոնում ջախջախել «Ռեալ Մուրսիային»: «Բարսան» մասնակցեց իր երկրորդ կազմով, այսինքն՝ հիմնական կազմի ֆուտբոլսիտների գերակշռող մասը հանգստացել են և պատրաստ են «Սելտայի դեմ  հանդիպմանը: