[PREVIEW] «Բարսելոնա» – «Ռոմա» խաղին ընդառաջ

Բարսելոնա - Ռոմա
04 Apr 2018 - 22:45"Camp Nou" stadium

Չեմպիոնների Լիգա. 1/4 եզրափակիչ. «Բարսելոնա» – «Ռոմա».

Վերսկսվեց Չեմպիոնների Լիգան, որտեղ հաղթանակի համար պայքարում են 32 թիմից 8-ը: Կատալոնահռոմեական հակամարտություն. թիմերն իրար հետ առաջին անգամ հանդիպել են 2001/2002 թթ. մրցաշրջանում:

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ.

91-ամյա ակումբը արդեն Կատալոնիայում է, իսկ խաղը կմեկնարկի «Կամպ Նոու» ստադիոնում Երևանի ժամանակով 22:45: Հանդիպմանը կարող եք հետևել Արմենիա ԹՎ հեռուստաալիքով, կամ մեր տրամադրած ուղիղ եթերով, որը կայքում կլինի հանդիպումից մի քանի րոպե առաջ:

Похожее изображение

Հավանական մեկնարկային կազմեր.

Էռնեստո Վալվերդեն «կապտանռնագույններին», ամենայն հավանականությամբ, «Կամպ Նոու» դուրս կբերի 4-4-2 սխեմայով և հետևյալ կազմով.

Դարպասապահ.

Մարկ-Անդրե Տեր Շտեգեն.

Պաշտպաններ.

Ժորդի Ալբա.
Ժերար Պիկե.
Սամուել Ումտիտի.
Սերժի Ռոբերտո.

Կիսապաշտպաններ.

Անդրես Ինիեստա.
Իվան Ռակիտիչ.
Պաուլինյո Բեզզերրա.
Ուսման Դեմբելե.

Հարձակվողներ.

Լիոնել Մեսսի.
Լուիս Սուարես.

«Բարսելոնան» խնդիրներ ունի հատկապես կիսապաշտպանության հետ կապված: Հայտացուցակից բացակայում է Ֆիլիպե Կոուտինյոն, քանի որ նա մինչև հաջորդ մրցաշրջանի սկիզբը չի կարող հանդես գալ Եվրոգավաթներում: Իսկ հենակետային գոտում հավանաբար չի կարող գործել Սերխիո Բուսկետսը վնասվածքի պատճառով: Թեթև վնասվածք է ստացել նաև Լուկա Դինը:

Էուսեբիո Դի Ֆրանչեսկոն Կատալոնիա է եկել հաղթանակի համար, և հնարավոր է, որ դաշտ դուրս բերի հետևյալ կազմը:

Դարպասապահ.

Ալլիսոն.

Պաշտպաններ.

Ալլեսանդրո Ֆլորենզի.
Կոնստանտինոս Մանոլաս.
Ֆեդերիկո Ֆազիո.
Ալեքսանդր Կոլարով.

Կիսապաշտպաններ.

Լորենցո Պելլեգրինի.
Դանիելե դե Ռոսսի.
Կևին Ստրոտման.

Հարձակվողներ.

Դիեգո Պերրոտտի.
Էդին Ջեկո.
Չենգիզ Ունդեր.

«Գայլերի» կիսապաշտպանությունն էլ լավ վիճակում չէ, քանի որ թիմի առաջատարներից մեկը՝ Ռաջա Նաինգոլանը ստացել է վնասվածք, և հնարավոր է, որ բաց թողնի այս խաղը: Վնասվածք ունի նաև թիմի պաշտպան 23-ամյա Ռիկ Կարդսդրոպը:

Հանդիպման «ոստիկանները».

Հանդիպումը կսպասարկվի գերմանացի մրցավար Դաննի Մեկկելլեի կողմից: 35-ամյա մրցավարը ոչ մի անգամ չի դատել «Բարսելոնայի» հանդիպումները:
Նա այս ամառ պետք է մասնակցի Աշխարհի Առաջնության խաղերին:

Ինչպե՞ս է տրամադրությունը.

Կատալոնական ակումբը վերջին 5 խաղերում տարել է 4 հաղթանակ, և խաղացել 1 ոչ-ոքի «Սեւիլյայի» հետ: Դրանից առաջ Վալվերդեի թիմը 2:0 հաշվով հաղթել է Բիլբաոյի «Աթլետիկին», 3:0 Լոնդոնի «Չելսիին», 2:0 անդալուզյան «Մալագային» և 1:0 Մադրիդի «Աթլետիկոյին»: 

Картинки по запросу messi vs Roma

Նույն վիճակագրությունը պատկանում է նաև «Ռոմային». Վերջին 5 խաղերում՝ 4 հաթանակ, 1 ոչ- ոքի: «Ռոմա» 1:1 «Բոլոնյա», «Ռոմա» 2:0 «Կրոտոնե», «Ռոմա» 1:0 «Շախտյոր», «Ռոմա» 3:0 «Տորինո», «Նապոլի» 2:4 «Ռոմա»: 

Картинки по запросу messi vs Roma

Թիմերն իրար հետ հանդիպել են 4 անգամ և նրանց միջև հավասարություն է տիրում: Առաջին հանդիպումը թիմերի միջև տեղի է ունեցել 2001/2002 թթ. մրցաշրջանում ՉԼ-ի խմբային փուլում և ավարտվել է 1:1 հաշվով: Այդ տարի տեղի ունեցած 2-րդ հանդիպումը ցավոտ էր «Բարսայի» համար, քանի որ «գայլերը» իրենց ստադիոնում հաջողության հասան 3:0 հաշվով: Հաջորդ հանդիպումը տեղի է ունեցել դրանից 14 տարի անց՝ 2015/16 թթ. մրցաշրջանում: Այդ խաղը որը տեղի էր ունեցել Հռոմում, ավարտվեց 1:1 հաշվով: Սակայն վերջին հանդիպումը թիմերի միջև շատ դաժան էր: «Բարսելոնան» հաղթեց 6:1 հաշվով:

Картинки по запросу Barcelona 6:1 Roma

Բուսկետսի բացակայությունը. հենակետային գոտու անմխիթար վիճակը.

Իսկ հիմա ավելի մանրամասն անդրադառնանք Բուսկետսի թեմային: Եթե հիշում եք, մոտ մի տարի առաջ ՊՍԺ-ի դեմ 1/8-րդ եզրափակչում կրկին բացակայում էր Բուսկետսը որակազրկման պատճառով, և արդյունքում փարիզցիները «Պարկ դե Պրենս»-ում «Բարսելոնային» ջախջախեցին 4:0 հաշվով: Զգացվում էր հենակետային գոտու բացակայությունը, որը ինչ որ չափով փորձում էին լրացնել բոլորը, Մատյոյից մինչև Նեյմար, սակայն եկեք համաձայնենք, որ Բուսկետսը «կապտանռնագույնների» կազմում իր ուրույն տեղն ունի, և առանց նրա թիմի խաղը, մեղմ ասած, չի ստացվում: Շատ դեպքերում Սերխիոն Մեսսիից ավելի կարևոր դեր է խաղում: Այս անգամ Բուսիի դիրքը կփորձեն փակել Պաուլինյոն և Ռակիտիչը:

Похожее изображение

 

Մի քանի փատեր «Բարսայից».

Թիմն արդեն յոթ հանդիպում է, ինչ գոլ չի ընդունում իր դարպասը Չեմպիոնների Լիգայի շրջանակներում: 

Թիմն արդեն ինը խաղ չի պարտվում ՉԼ-ի շրջանակներում: