[PREVIEW] «Բարսելոնա» – «Դեպորտիվո». Խաղին ընդառաջ

ԲԱՐՍԵԼՈՆԱ - ԴԵՊՈՐՏԻՎՈ
17 Dec 2017 - 23:45"Camp Nou" Stadium

Նախորդ մրցաշրջանում Լա Լիգայում «Բարսելոնայի» ձախողման գլխավոր պատճառներից մեկն էլ հենց «Դեպորտիվոն» է, որը 2016/17 մրցաշրջանի պատասխան խաղում «Բարսային» իր ստադիոնում հաղթեց 2:1 հաշվով, մինչ այդ «Կամպ Նոու»-ում տարած 0:4 պարտությունից հետո: Մի՞թե «վրեժխնդրության» ժամանակը չէ:

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ.

Թույլ թվացող, սակայն ահռելի ներուժ ունեցող թիմի հետ կատալոնացիները կխաղան իրենց հարկի տակ, դեկտեմբերի 17-ին, Երևանի ժամանակով 23:45:
Հանդիպմանը կարող եք հետևել ԱԹՎ հեռուստաալիքով և/կամ մեր կայքի տրամադրած ուղիղ եթերով:

Ովքե՞ր են դատելու հանդիպումը.

Անտոնիո Մատեու Լաոս (Իսպանիա, Վալենսիա).

Իսպանացի 40-ամյա մրցավարին «Բարսելոնան» ծանոթ է դեռ 2009/2010 թթ. մրցաշրջանից, վերջինս դատել է «Բարսայի» ուղիղ 30 հանդիպում: Վալենսիացին դատել է 3 Էլ Կլասիկո, որոնցից երկուսում «Բարսան» զիչել է Մադրիդյան մրցակցին 2 անգամ 2:1 հաշվով և մի անգամ հաղթել է կրկին նույն հաշվով: Սակայն մրցավարը այս հակամարտության մրցավար է նշանակվել առաջին անգամ:

Հակամարտությունը թվերով.

Հանդիպումներ
Հաղթանակ
Պարտություն
Գնդակների տարբերությունը
 

Ինչես՞ս է տրամադրությունը.

Հաշվի առնելով, թե ինչ է սպասվում «Բարսելոնային» հաջորդ տուրում, «կապտանռնագույնների» մարզիչը կկատարի մի շարք ռոտացիաներ, փորձելով խնայել թիմի մեկնարկային կազմի մի շարք ֆուտբոլիստների էներգիան և շանս տալով երիտասարդներին: «Դեպորտիվոն» սարսափած է: «Կամպ Նոու». «Բարսելոնան» նոր թափ է հավաքել և գոլային հոտառությունը կարծես թե վերականգնել է ուրուգվայցի Սուարեսը, որը Լա Կորունյայի թիմի համար դարձել է գիշերվա սարսափ երազ:  

Պատահականություն է թե դիտավորություն, սակայն այս մրցաշրջանում երկու թիմերն էլ խաղացել են 15 հանդիպում «Դեպորտիվոն» խփել է 18 գնդակ, «Բարսան»՝ 38, այսինքն ուղիղ 20 գնդակ ավելի քիչ: Կորունյացիները 15 խաղի ընթացքում բաց են թողել 27 գոլ, կատալոնացիները՝ 7, կրկին 20 գոլ: 

Հավանական մեկնարկային կազմեր.

08