[PREVIEW] Արքայական գավաթի եզրափակչին ընդառաջ. «Ալավես» – «Բարսելոնա»

Ալավես 1 - 3 Բարսելոնա
27 May 2017 - 23:30Visente Calderon

Ի՞ՆՉ, ՈՐՏԵ՞Ղ, Ե՞ՐԲ.

«Վիսենտե Կալդերոն» մարզադաշտի վերջին ճիչը կարձակեն Իսպանիայի գավաթի եզրափակիչ հասած երկու ակումբները: Խաղը կկայանա մայիսի 27-ին՝ Երևանի ժամանակով 23:30-ին: Ինչպես արդեն նշվել էր, հանդիպման ավարտից հետո կքանդվի մի հսկա պատմություն իր մեջ ամփոփող խաղադաշտը: «Վիսենտե Կալդերոն» մարզադաշտը պատկանում է «Աթլետիկո Մադրիդին», որը 2017/2018 թթ. մրցաշրջանում նոր ստադիոն կունենա:

ՈՎՔԵ՞Ր ԵՆ ՆՐԱՆՔ.

Ֆուտբոլային ակումբ «Ալավես» (Deportivo Alaves): «Փառավոր» մականունով ոչ այդքան փառավոր պատմություն ունեցող իսպանական ակումբ, որը հենց այս տարի է եկել Սեգունդայից առաջին լիգա: Ակումբի հետ հանդիպում ենք անցկացրել այս մրցաշրջանում երկու անգամ, որից մեկը պարտվել ենք «Կամպ Նոու» մարզադաշտում, իսկ մյուսը հաղթել ջախփախիչ 6:0 հաշվով:

Մրցակցի հայտացուցակը.

Դաարպասապահներ Ծննդ տ. քաղաքացիություն Խ Գ Դ Կ
1 Ֆերանդո Պաչեկո 18.05.1992 Իսպանիա 36 1
13 Ադրիան Օրտոլյա 20.08.1993 Իսպանիա 2
Պաշտպաններ Ծննդ տ. քաղաքացիություն Խ Գ Դ Կ
2 Ռոդրիգո Էլի 03.11.1993 Բրազիլիա 10 1 4
3 Ռաուլ Գարսիա 30.04.1989 Իապանիա 18 5
4 Ալեկսիս 04.08.1985 Իսպանիա 24 2 9 1
5 Վիկտոր Լագուարդիա 30.11.1989 Իսպանիա 26 2 5
15 Թեո Հերնանդես 06.10.1997 Ֆրանսիա 32 1 11 1
22 Կարլոս Վիագրայ 07.09.1994 Իսպանիա 19 1
24 Զուաիր Ֆեդդալ 01.01.1989 Մարոկկո 27 2 6 2
27 Էյնար Գալիլեա 22.05.1995 Իսպանիա
Կիսապաշտպաններ Ծննդ տ. քաղաքացիություն Խ Գ Դ Կ
6 Մարկոս Լյորենտե 30.01.1995 Իսպանիա 32 5
8 Վիկտոր Կամասարա 28.05.1994 Իսպանիա 31 3 3
10 Օսկար Րոմերո 24.07.1992 Պարագվայ 13 3
11 Իբաի Գոմես 11.11.1989 Իսպանիա 29 5 2
12 Սերխիո Լյամաս 06.03.1993 Իսպնաիա
16 Դանիել Տորրես 15.11.1989 Կոլումբիա 21 7
17 Էդգար Մենդես 30.04.1991 Իսպանիա 27 4 6
19 Մանու Գարսիա 26.04.1986 Իսպանիա 25 3 8
21 Կիկո Ֆեմենյա 02.02.1991 Իսպանիա 31 5
23 Նենադ Կրսիչիչ 03.07.1990 Սերբիա 14 2 3
25 Ալեկսանդր Կատայի 06.02.1991 Սերբիա 20 3 3 1
Հարձակվողներ Ծննդ. տ. քաղաքացիություն Խ Գ Դ Կ
7 Ռուբեն Սոբրինո 16.02.1992 Իսպանիա 11 2 1
9 Կրիստան Սանթոս 24.03.1988 Վենեսուելա 21 3 2
18 Գաիսկա Տոկերո 09.08.1984 Իսպանիա 23 1 4
20 Դեյվերսոն 08.05.1991 Բրազիլիա 32 7 14

 Գլխավոր մարզիչ՝ Մաուրիսիո Պելյեգրինո.

Մաուրիսիոն ազգությամբ արգենտինացի է: Ֆուտբոլային կարիերայի մեծ մասն անց է կացրել իսպանական «Վալենսիայում» և արգենտինական «Վելես Սարսֆիլդում»: Խաղացել է նույնիսկ «Բարսելոնայում» և «Լիվերպուլում»: Իսպանական «Ալավեսում» ավարտել է պոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան: Իսկ այժմ «Ալավեսում» է որպես գլխավոր մարզիչ: Եկել է արգենտինական «Ինդեպենյենտեից»:

 Թիմի ավագ՝ Մանու Գարսիա.

Իսպանացի կիսապաշտպան է: «Ալավես» է տեղափոխվել իսպանական «Լյոգրոնյեսից»: ակումբում անցկացրել է 164 հանիպում՝ խփելով 13 գոլ: 31-ամյա իսպանացին «Փառավորների» կազմում կրում է 19 համարի մարզահագուստը:

ՈւՆԵ՞ՆՔ ՀԱՐԱԶԱՏՆԵՐ.

Կիկո/Ֆրանցիսկո Ֆեմենյա: Իսպանացի կիսապաշտպան: «Հերկուլեսի» ակադեմիայից է, սակայն ապագայում տեղափոխվեց «Բարսելոնա Բ», որտեղ անցկացրեց իր համար ռեկորդային 63 հանդիպում՝ խփելով կրկին ռեկորդային 6 գոլ: Կիկոն այսպես ասած «շրջել» է Իսպանիայում: Մինչև «Բարսա Բ» գալը նա խաղում էր «Հերկուլեսում», իսկ «կապտանռնագույններից» հեռանալով՝ համալրեց «Ռեալ Մադրիդ Կաստիլիայի» շարքերը: «Սերուցքայինների» հետ Ֆեմենյայի գործերը լավ չընթացան, և նա մասնակցեց ընդամենը 5 խաղի, ապա տեղափոխվեց «Ալկորկոն», իսկ այնտեղից՝ «Ալավես»: Ակումբի կազմում կիսապաշտպանն անցկացրել է 45 հանդիպում և 5 անգամ աչքի է ընկել մրցակցի դարպասի գրավմամբ:

 

ԻՆՉՊԵ՞Ս Է ՏՐԱՄԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ.

Կատալոնական ակումբը չի պարտվել վերջին 7 խաղերում և ավելին, վերջին 8 խաղերում խփել է 3 կամ ավելի գոլ: «Կապտանռնագույնները» վերջին խաղում իրենց հարկի տակ հյուրընկալեցին «Էյբարին», որը խփեց երկու գոլ, սակայն ՄՍՆ զրահատեխնիկան կարողացավ ճեղքել բասկյան կարծր պատը և հաղթել հանուն Լուիս Էնրիկեի: Իսկ մնացած չորս խաղերը «Բարսան» անցկացրել է հիանալի և հաղթել է մեծ հաշիվներով: Գոլերի տերբերությունը՝ 22 խփած գնդակ / 5 բաց թողած գնդակ 

«Ալավեսը» չի պարտվել վերջին հինգ խաղերից և ոչ մեկում: Թիմի կազմի հետ համեմատած խաղերը ստացվել են բավական գոլառատ: հինգ խաղից երեքը բասկյան ակումբը հաղթել է, իսկ երկուսը խաղացել ոչ ոքի: Գոլերի տարբերությունը 9 խփած գնդակ/3 բաց թողած գնդակ: 

ԻՆՉՊԵ՞Ս ԿԱՎԱՐՏՎԻ ԽԱՂԸ.

Բնականաբար խաղի ֆավորիտն է կատալոնական ակումբը: Չնայած, որ այս մրցաշրջանում արդեն կրել ենք պարտություն բասկյան ակումբից, սակայն եկեք չմոռանանք 6:0-ն: Հիմնական ժամանակում Ոչ Ոքիի հավանականությունը շատ քիչ է, չնայած «Ալավեսը» կձգտի դրան: «Բարսան» այս խաղում կխփի 3+ գոլ, սակայն բաց կթողնի միայն մեկը: Ավելացված ժամանակի կարիք չի զգացվի, իսկ 11 մետրանոց հարվածաշարի հավանականությունը պարզապես հավասար է զրոի: