[PREVIEW] «Բարսելոնա» – «Օլիմպիակոս». Խաղին ընդառաջ

Բարսելոնա 3 - 1 Օլիմպիակոս
18 Oct 2017 - 22:45Camp Nou

Չեմպիոնների լիգայի խմբային փուլը հատում է հասարակածը: Բարսելոնա է ժամանել հունական ֆուտբոլի առաջատարը՝ Աթենքի (ավելի ճիշտ՝ Պիրևսի) «Օլիմպիակոս»-ը: 21-րդ դարում հունական ֆուտբոլային գահի համար պայքարում միայն «Պանատինաիկոս»-ին է հաջողվել երկու անգամ գահընկեց անել «կարմրասպիտակներին»՝ 2003-04 և 2009-10թթ. առաջնություններում: Իսկ դա նշանակում է, որ «Օլիմպիակոս»-ը հունական ֆուտբոլային աշխարհի անվիճելի և անհասանելի առաջնորդն է: Ֆուտբոլային «Բարսելոնա»-ն, ի տարբերություն բասկետբոլային թիմի, եվրոգավաթներում դեռևս հունական գրանդի հետ պաշտոնապես չի հանդիպել:

Картинки по запросу barcelona olympiakos

            Այս առումով «Բարսելոնա»-յի երկրպագուների համար թերևս հունական թիմի հետ հանդիպումը հետաքրքրական է դառնում մեկ ասպեկտով՝ այդ թիմի հետ 2008-09 մրցաշրջանում աշխատել է Բարսայի ներկայիս մարզիչը՝ Վալվերդեն: Վիճակագրության նկատմամբ հետաքրքրություն տածողների համար նկատենք, որ նույն մրցաշրջանը ֆանտաստիկ ստացվեց Պեպ Գվարդիոլայի թիմի համար, և ակումբը բացառիկ ու աննախադեպ, նաև մինչև օրս եզակի նվաճման հասավ՝ ակումբի թանգարանը հարստացնելով բոլոր հնարավոր գավաթներով, որոնց թիվը այդ մրցաշրջանում վեցն էր:

Похожее изображение

            Եվ ևս մեկ վիճակագրական տվյալ. այդ մրցաշրջանում ՉԼ-ի խմբային փուլում Բարսայի մրցակիցներն էին շվեյցարական «Բազել»-ը, Դոնեցկի «Շախտյոր»-ը և …. պորտուգալական «Սպորտինգ»-ը:

            Հունական Սուպերլիգայում «Օլիմպիակոս»-ի գործերը ընթացիկ մրցաշրջանում այնքան էլ լավ չեն ընթանում, և թիմը 50 տոկոսից մի փոքր ավելի արդյունք է ցուցաբերում՝ 7 տուրից հետո՝ 11 միավոր (+3, =2, -2): Արդյունքվետությունը նույնպես միջին մակարդակի է՝ 13 գոլ, մինչդեռ բաց թողած գնդակները աղետալի են՝ 10: Համեմատության համար նշենք, որ «կարմրասպիտակները» 2016-17 մրցաշրջանում 30 խաղում բաց են թողել ընդամենը 16 գնդակ:

Похожее изображение

            Բարսայի ընթացիկ արդյունքների և մարզավիճակի մասին անիմաստ ենք համարում խոսելը: Սակայն թիմի մեկնարկային կազմի և ընտրած տակտիկական հնարավորությունների մասին հավանաբար նշելն անհրաժեշտ է:

            Խաղից առաջ արդեն տարածվել է թիմի ձախ լատերալի՝ Ալբայի վնասվածք ստանալու մասին լուրը: Վալվերդեի մտահղացումներում Ալբան երբեմն բացառիկ արժեք է ձեռք բերում՝ ձախ եզրի ծանրությունն ամբողջովին իր վրա վերցնելով: Նրան ամենայն հավանականությամբ կփոխարինի Լյուկա Դինը, եթե իհարկե «Մրջյունիկը» չփորձի խաղալ երեք կենտրոնական պաշտպանով: Բոլոր դեպքերում մենք անպայման կտեսնենք Նելսոն Սեմեդուին աջ եզրում: Հետաքրքրական էր բասկ մարզչի ընտրած սխեման Մադրիդի «Ատլետիկոյի» դեմ խաղում, որտեղ երրորդ հարձակվողի կեղծ դերում հանդես էր գալիս մեկ ուրիշ պորտուգալացի՝ Անդրե Գոմեշը: Համարում ենք, որ մադրիդյան թիմի դեմ անցկացրած հանդիպումը լավագույններից մեկն էր Գոմեշի կապտանռնագույն կյանքում, սակայն չենք կարող չնշել, որ այդուհանդերձ պորտուգալացու և Մեսսի-Սուարես զույգի միջև փոխհասկացվածության պակաս կա, և եթե պաշտպանական կամ կործանող գործողությունները Գոմեշը անթերի էր կատարում, ապա հարձակողական գործողություններին նրա մասնակցությունը հաճախ լուրջ կասկածների տեղիք էր տալիս: Գուցե «Մրջյունիկը» այս անգամ ընտրի Դենիսի՞ն: Երիտասարդ Սուարեսը այս մրցաշրջանում իրեն միայն լավագույն կողմերով է դրսևորել, և մեկ շանսը ավելորդ չենք համարում: Կենտրոնում հավանաբար հանդես կգա Ինյեստա-Ռակիտիչ-Բուսկետս փորձառու եռյակը, թեև հնարավոր ենք համարում նաև Ռոբերտոյի հայտնվելը այդ գծում՝ հավանական է՝ ավագի փոխարեն, իսկ բրազիլացի «ջարդարար» Պաուլինյոյին՝ Բուսկետսի դիրքում:

Картинки по запросу Denis and Paulinho

            «Ատլետիկոյի» դեմ խաղից հետո դրականորեն լիցքավորված և վստահությունը վերականգնած  ուրուգվայցի Սուարեսին ցանկանանք նաև գոլային հոտառության վերականգնում և նշանառության վերադարձ: Հուսանք նաև, որ Լեոն հասցրել է հոգնածությունը պարպել հարավամերիկյան դաժան շրջայցից հետո, և հույն պաշտպանները պետք է գլուխ կոտրեն «Բարսայից» եկող գլխավոր վտանգը չեզոքացնելու նպատակով:

            Բուքմեյկերները միանշանակ հավատում են Բարսայի հաղթանակին: Մենք ևս փորձենք հաշիվ գուշակել՝ 4-0. ՄԱՏՇ-ը ևս մեկ «չոր» խաղ կանցկացնի:

Հիշեցնենք, որ հանդիպմանը կարող եք հետևել մեր կայքի տրամադրած ուղիղ եթերով կամ ռուսական Матч ТВ հեռուստաալիքով: