[PREVIEW] Բարսելոնա – Օլիմպիակոս. ՉԼ-ի վճռական խաղին ընդառաջ

Օլիմպիակոս - Բարսելոնա
31 Oct 2017 - 23:45Karaiskakis Stadium

Այսօր՝ հոկտեմբերի 35-ին, Եվրոպայի և ընդհանրապես ամբողջ աշխարհի ամենահին ու ամենագեղեցիկ քաղաքներից մեկում՝ Հունաստանի մայրաքաղաք Աֆինիում տեղի կունենա Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի ամենակարեւոր խաղերից մեկը, եթե ոչ ամենակարևորը: Մի շարք ակումբներ խմբային փուլի 4-րդ տուրում հաղթանակ տանելուց հետո 100 տոկոսով կապահովեն իրենց տեերը ՉԼ-ի 1/8 եզրափակչում, այդ շարքի մեջ է մտնում նաև «Բարսելոնան»:

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ.

Այս ամսվա ընթացքում Կատալոնահունական հակամարտությունը տեղի կունենա արդեն երկրորդ անգամ, սակայն այս անգամ՝ Հունաստանում: «Բարսելոնան» ճանապարհ կհարթի դեպի ՉԼ-ի 1/8 եզրափակիչ Աֆինիի «Կարաիսկակիս» ստադիոնում:

Հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով՝ հոկտեմբերի 21-ին, 23:45-ին:

Խաղին կարող եք հետեւել՝ մեր կայքի տրամադրած ուղիղ եթերով, հայկական Արմենիա Պրեմիում, ռուսական Матч ТВ, Футбол 1 հեռուստաալիքներով:

Հակամարտությունը թվերով.

Բարսելոնա – Օլիմպիակոս

ՀԱՂԹԱՆԱԿ
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ՈՉ ՈՔԻ
ԽՓԱԾ ԳՆԴԱԿ
ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՆԴԱԿ
 

Մենք.

«Օլիմպիակոսի» նախկին և «Բարսելոնայի» ներկա մարզիչ Էռնեստո Վալվերդեն ամենայն հավանականությամբ դաշտ դուրս կբերի հետևյալ թիմը. Մարկ-Անդրե Տեր Շտեգեն, Ժորդի Ալբա, Սամուել Ումտիտի, Խավյեր Մասկերանո, Նելսոն Սեմեդու, Սերխիո Բուսկետս, Պաուլինյո Բեզերրա, Իվան Ռակիտիչ, Ժերար Դելոֆեու, Լիոնել Մեսսի, Լուիս Սուարես.