Մուրսիա

Ռեալ Մուրսիա 0 - 3 Բարսելոնա
24 Oct 2017 - 23:30Nueva Condomina
Տիտղոսի պաշտպանության համար
24.10.2017. Մուրսիա, «Նուեվա Կոնդոմինա» մարզադաշտ:
«Բարսելոնան» սկսում է տիտղոսի պաշտպանությունը: Հետաքրքիր է, որ Իսպանիայի ամենա – ոչ արքայական թիմը մինչև օրս Արքայական գավաթի խաղարկությունների գլխավոր հաղթողն է՝ 29 մրցանակ, և մոտակա մրցակիցը՝ Բիլբաոյի «Աթլետիկը» ետ է մնում վեց գավաթով:
 
30-րդ հաղթական շրջափուլը կարող ենք այսօրվանից բացված համարել՝ նաև նկատի ունենալով հետևյալը.
– վերջին 10 տարում Բարսան 7 անգամ հասել է մինչև եզրափակիչ, և այդ խաղերում միայն երկու անգամ է պարտվել Մադրիդի «Ռեալին»՝ մնացած 5-ում հաղթանակ տոնելով: Համեմատության համար՝ Արքայական Մադրիդը նույն ժամանակահատվածում ընդամենը 3 անգամ է հանդես եկել եզրափակչում և միայն 2 գավաթ ունի;
– Բարսան վերջին երեք տարում անընդմեջ նվաճել է գավաթը;
– Սակայն երկու թիմերի՝ Մադրիդի Ռեալին (այն ժամանակ՝ «Մադրիդ», 1905-1908) և Բիլբաոյի «Աթլետիկին» (1930-1933) հաջողվել է 4 անգամ անընդմեջ նվաճել այդ պատվավոր մրցանակը: Վալվերդեն այսօրվա հանդիպումից առաջ նշել է. «Մենք ուզում ենք պաշտպանել տիտղոսը»: Նաև ավելացրել է, որ այդ հանդիպումը ամենադժվարներից մեկն է լինելու: Հնարավոր է, որ «քոուչի» խոսքերը սովորական բարձրագոչ ձոն են կամ քաղաքավարության համեստ դրսևորում, որը երբեմն որևէ կապ չունի իրականության հետ, քանի որ թիմերի կարգերը անհամեմատելի են, սակայն քիչ չեն նաև դեպքերը, երբ մրցակցի նկատմամբ ակնհայտ արհամարհանքը չար կատակ է խաղացել թիմի գլխին (հիշենք թեկուզ 2009-10 մրցաշրջանը, երբ ՌՄ մրցակցի դաշտում 4 անպատասխան գնդակ ընդունեց մադրիդյան համեստ «Ալկորկոն» անունով թիմից, իսկ պատասխան խաղում կարողացավ ընդամենը մեկ գնդակ խփել և 1-4 ընդհանուր հաշվով անփառունակ պարտություն կրելով՝ դուրս մնաց 1/16 եզրափակչից):
 
….մի քիչ պատմություն
«Մուրսիան» ներկայումս հանդես է գալիս իսպանական 3-րդ դիվիզիոնում:Իր ավելի քան 100-ամյա պատմության մեջ թիմը մի քանի անգամ Սեգունդայից փոխադրվել է Պրեմերա, ապա վերստին վերադառնալով երկրորդ դիվիզիոն՝ սկսել է տառապանքով քայլել դեպի բարձրագույնը տանող ճանապարհով: Վերջին անգամ Պրիմերայում «Մուրսիան» եղել է 2007/08 մրցաշրջանում: Այդ տարի Բարսա-Մուրսիա երկու հանդիպումներն էլ ավարտվել են կապտանռնագույնների հաղթանակով՝ ընդհանուր 9-3 հաշվով:
«Մուրսիան» «Բարսելոնայի» հետ հանդիպել է ընդհանուր առմամբ 42 անգամ, որոնցից 30-ը ավարտվել են կապտանռնագույնների հաղթանակով: Այդ բոլոր հաղթանակների մեջ թերևս արժե հիշատակել 75 տարվա վաղեմություն ունեցող մի հանդիպում, որից շատ բան էր կախված իսպանական, և ինչու ոչ՝ համաշխարհային ֆուտբոլում: 1941-42 մրցաշրջանում իսպանական 1-ին դիվիզիոնում հանդես էին գալիս 14 թիմ:Վերջին տուրից առաջ Բարսան հանգրվանել էր 12-րդ տեղում, և թիմի գլխին ահեղորեն կախված էր Պրիմերան առաջին անգամ լքելու վտանգը: Վերջին տուրի մրցակիցը հենց «Մուրսիան» էր: Մադրիդյան «Չամարտին» մարզադաշտում անցկացված այդ խաղում առաջինը հաջողության հասան «ծիծակները» (այդպես են կոչում «Մուրսիայի» ֆուտբոլիստներին): Սակայն հետագայում Բարսան կարողացավ 5 անգամ գրավել մրցակցի դարպասը և պահպանել իր տեղը ուժեղագույն խմբում, ինչի արդյունքում այսօր կա «Կլասիկո»…. Իսկ «Մրջյունիկի» համար թերևս հիշարժան պետք է լինի 1988-89 մրցաշրջանում Բարսայի և «ծիծակների» հանդիպումը, երբ «բլաուգրանայի» մարզիչ Իոհան Կրուիֆը մեկնարկային կազմում դաշտ դուրս բերեց … Էռնեստո Վալվերդեին: Ի դժբախտություն բասկի, Բարսան այդ խաղում պարտվեց 1-2 հաշվով, և զիջեց չեմպիոնությունը իր մշտական մրցակցին՝ ՄՌ-ին:
 
….և հանդիպմանն ընդառաջ
Հայտնի է, որ Վալվերդեն այս խաղից առաջ հանգիստ է տվել թիմի առանցքային մի շարք խաղացողների: Եվ եթե Սիլեսսենի մասնակցությունը ավելի քան ակնհայտ էր ՄԱՏՇ-ի փոխարեն, ապա Ինյեստայի, Մեսսիի, Լ.Սուարեսի, Բուսկետսի չմասնակցելը հիմնավորվում է նրանց մարզավիճակի նկատմամբ մտահոգությամբ: Պաուլինիոյին թույլատրվել է երկու օրով մեկնել Չինաստան: Իսկ Մուրսիա կմեկնեն հավանաբար Պիկեն, Մասկերանոն և Ռակիտիչը, քանի որ Իսպանական գավաթի խաղարկության կանոնների մեջ կա հոդված, որն արգելում է թիմերին հանդես գալ առանց հիմնական կազմի խաղացողների. գոնե 5 հոգի պետք է լինեն հիմնական կազմից:
Մուրսիա են մեկնել նաև չորս կանտերանոներ՝ Ալենյան, Կուկուրելիան, դարպասապահ Օրտոլան և Բարսա Բ-ի հայտնությունը՝ Խոսե Արնաիսը, որին շատ տաբլոիդներ, նկատի ունենալով պատանու ցուցադրած խաղը, մեծ ապագա են գուշակում: Գուցեև այսօր նրան տեսնենք գործի մեջ՝ թեկուզ 10-15 րոպեով: Այսօր լավ շանս են ստանում խաղալու Դենիսը, Ալկասերը և Վերմալենը, իսկ Մասկան, հավանաբար հանդես կգա իր հավաքականային-հիմնական՝ հենակետայինի դիրքում:
Հնարավոր կազմը՝ Սիլեսսեն, Դին, Ումտիտի, Վերմալեն, Սեմեդու, Մասկերանո, Ռոբերտո, Ալենյա, Դենիս, Ալկասեր, Արնաիս:
Գուշակե՞նք հաշիվը: Եթե Բարսան խաղա, ինչպես դա եղավ անցած մրցաշրջանում, ապա՝ 1-1 կամ 2-2, իսկ եթե խաղա, ինչպես մենք ենք ուզում, ապա՝ 1-5:
 
Կապտանռնագույն արյունով …
«Մուրսիայի» 35-ամյա վետերան, Բարսայի կանտերանո Վիկտոր Կուրտոն չի մասնակցի հանդիպմանը վնասվածքի պատճառով
Պակո .«Աստված ուղարկեց այս հանդիպումը: Սրանից էլ լավ շա՞նս…»
Արնաիս . «Քոու՜չ, թույլ կտա՞ս՝ խաղամ»
Ալենյա .«Եթե Ռակիտիչը մեկնարկայինում չխաղա՛…»
Դենիս. «Սուարեսը դաշտում է: Եվ եթե ուրուգվայցի Սուարեսը չի կարողանում, տեսեք՝ իսպանացի Սուարեսը ինչ կանի…»
Յասպեր Հոլանդացի . «Պա՛հ, վերջապես գավաթ, թե չէ էդ «նեմեցը» ինձ դաշտ թողնողը չէր…»
Ումտիտի. «…բա առանց Մեսսի ՞, էդ ո՞նց կլինի»