[PREVIEW] «Բարսելոնա» – «Մալագա». Խաղին ընդառաջ

Բարսելոնա 2 - 0 Մալագա
21 Oct 2017 - 22:45Camp Nou

   Եթե մինչև 2012-13 մրցաշրջանը Իսպանիայի լալիգայական ամենահարավային թիմի դեմ «Բարսելոնան» հեշտ հաղթանակներ էր տոնում, և հօգուտ կատալոնյան գրանդի հաճախ էին գրանցվում 3-1,4-1,4-0 հաշիվները (2009թ.՝ նույնիսկ 6-0), ապա վերջին երեք մրցաշրջանում, անկախ մրցակիցների զբաղեցրած դիրքերից, կապտանռնագույնների ու «անչոուսների» պայքարը շատ ծանր է ստացվում:

Հարկ է հիշեցնել, որ վերջին վեց հանդիպումներում Բարսան ընդամենը 2 հաղթանակ է տարել, այն էլ՝ 1-0 և 2-1 հաշիվներով, երկու խաղ ավարտվել են գոլազուրկ ոչ-ոքիներով, իսկ երկուսում «Մալագան» է հաղթել: Այդ խաղերը երկուսն էլ հիշարժան են:

2015թ. փետրվարի 21-ին մրցաշրջանի 24-րդ տուրում «Կամպ Նոու» մարզադաշտում կայացած հանդիպումը լրջորեն սասանեց այն ժամանակվա գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի դիրքերը: Առջևում ամենահաշվետու ժամանակաշրջանն էր, որը պատասխան էր տալու մի շարք հրատապ լուծում պահանջող հարցերի, ինչպես նաև դրված էր Լուչոյի «լինել-չլինելու» խնդիրը: Այդ տուրից հետո Մադրիդի «Ռեալը» 4 միավորով առաջ անցավ «Բարսայից» կատալոնական ակումբի 1:0 հաշվով պատրտության պատճառով :

Похожее изображение

 

Եվ «անչոուսներից» ստացած ապտակը լավագույն «ներշնչանքը» եղավ կապտանռնագույն մարզիկների համար: Այդ խաղից հետո Բարսան մի շնչով անցավ մրցաշրջանի մնացած մասը՝ ճանապարհային գլդոնի նման տրորելով ու հողին հավասարեցնելով բոլոր մրցակիցներին՝ և՜ Լա Լիգայում, և՜ եվրոպական այլ մարզադաշտերում՝ ՉԼ-ի խաղերում: Անկարևոր չենք համարում հիշեցնել, որ այդ սեզոնի մնացած բոլոր խաղերում (թվով՝ 26, 14-ը ԻԱ, 5-ը՝ ԻԳ, 7-ը ՉԼ) Բարսան կրել է ընդամենը մեկ պարտություն, այն էլ՝ Մյունխենի «Բավարիայից», բարսելոնյան նշանավոր 3-0-ից հետո: Իսկ առաջնությունում ընդամենը 2 ոչ-ոքի, ընդ որում վերջինը՝ «Դեպորտիվոյի» հետ, արդեն չեմպիոնությունը նվաճելուց հետո: Մնացած 23 խաղերում Բարսան անկասելի էր, և պատահական չէր, որ թիմը նվաճեց իր պատմության 2-րդ «թրեբլը»:

Իսկ «Մալագայից» 2:0 հաշվով պարտությունը անցած՝ 2016-17 մրցաշրջանի 31-րդ տուրում փաստորեն Բարսային զրկեց չեմպիոնությունից: Առաջին գոլն այդ խաղում նախկին թիմի դարպասն ուղարկեց Բարսայի սան Սանդրո Ռամիրեսը: Ընդ որում, վերստին ավելորդ չենք համարում հիշեցնել, որ այդ խաղից առաջ Բարսան 1-ին տեղում էր (ՌՄ-ի և «Սելտայի» միջև  բաց թողած հանդիպումը չհաշված), իսկ «Մալագան»՝ 15-րդ: Իսկ վերջին՝ 38-րդ տուրում, «Մալագան» ի հիասթափություն կապտանռնագույն երկրպագուների, բոլորովին չցանկացավ պայքարել Մադրիդի «Ռեալի» դեմ և կրեց 0-2 հաշվով պարտություն՝ Մադրիդին պարգևելով երկար սպասված չեմպիոնությունը:

Картинки по запросу barcelona vs malaga 0-2

Դա նշանակում է, որ «բլաուգրանան» շատ լուրջ ու հատուցում պահանջող հաշիվներ ունի Շեյխ Ալ-Տանիի թիմի հետ, որը ընթացիկ մրցաշրջանում դեռևս հաղթանակի բերկրանք չի ճաշակել և ընդամենը մեկ վաստակած միավորով ննջում է մրցաշարային աղյուսակի հատակին:

Վերոնշյալ հանգամանքը վերաբերում է մանավանդ ուրուգվայցի Սուարեսին, որին դեռևս չի հաջողվել գրավել «անչոուսների» դարպասը:

Վալվերդեն վերջին խաղերում անընդհատ փոփոխություններ է կատարում, և այդ պատճառով անչափ դժվար է գուշակել թիմի մեկնարկային կազմը: Ժերար Դելոֆեուն, որը չմասնակցեց առաջնության՝ «Աթլետիկոյի» դեմ խաղին, իրեն փայլուն դրսևորեց լիգաչեմպիոնական հանդիպման ժամանակ, և մեծ շանսեր ունի հաշվետու խաղին մասնակցելու:

Похожее изображение

Ափսոսանք ենք հայտնում, որ Մրջյունիկի ուշադրությունից վերջին ժամանակներս դուրս է մնացել իսպանացի Սուարեսը, որին նույնպես հույս ունենք առաջիկա խաղում տեսնելու: Լյուկա Դինը վստահորեն լրացրեց Ալբայի պակասը նախորդ խաղում, և ոչ մի կասկած չունենք, որ նա խաղի մեկնարկում կհայտնվի պաշտպանության ձախ եզրում: «Օլիմպիակոսի» դեմ հանդիպման ժամանակ պաշտպանության աջ եզրում հանդես եկավ ունիվերսալ Ռոբերտոն, որը, կարծում ենք, այս խաղում տեղը կզիջի Սեմեդուին:

Թեև լուրջ պատճառներ չկան Տեր-Շտեգենին չվստահելու, սակայն համարում ենք նաև, որ կարելի է այս խաղում շանս տալ թիմի հոլանդացի դարպասապահին, որը շուտով մասնակցելու է իսպանիայի գավաթային հանդիպումներին: Սիլեսսենը կարող է կանգնել դարպասում այս խաղում՝ հաշվի առնելով նաև, որ «Մալագան» անցած 8 խաղում խփել է ընդամենը 4 գոլ:

Картинки по запросу Cillessen

Հանդիպումը կմեկնարկի «Կամպ Նոու» մարզադաշտում Երևանի ժամանակով 22:45-ին: Խաղին կարող եք հետևել հայկական ԱԹՎ հեռուստաալիքով կամ մեր կայքի տրամադրած ուղիղ եթերով, որը ձեր տրամադրության տակ կլինի մեկնարկից կես ժամ առաջ: