Լեգանես – Բարսելոնա. Կատալոնամադրիդյան հանդիպմանն ընդառաջ.

Լեգանես - Բարսելոնա
18 Nov 2017 - 19:15Butarque Stadium

Ե՞րբ

18.11.2017թ.

Որտե՞ղ

                Մադրիդի մերձակա Լեգանես քաղաքի  «Բուտարկե» մարզադաշտ, տեղավորում է  8 000 հանդիսատես:

Картинки по запросу Leganes Butarque stadium

Ինչպե՞ս հետևել հանդիպմանը.

Հանդիպմանը կարող եք հետևել ինչպես ռուսական Матч ТВ, Футбол 1, հայկական ԱԹՎ հեռուստաալիքներով, այնպես էլ մեր կայքի տրամադրած ուղիղ եթերով, որը ձեր տրամադրության տակ կլինի հանդիպման մեկնարկից կես ժամ առաջ:

Ո՞վ է մրցակիցը

            Լեգանես քաղաքի նույնանուն թիմը: Հիմնադրվել է 1928թ.: Սակայն մինչև 2016թ. Բարձրագույն լիգայում հանդես չի եկել:

Похожее изображение

Ո՞վ  է  մրցավարը

                Ալբերտո Ունդիանո Մալենկո, Պամպլոնա: ՖԻՖԱ-ի մրցավար: Միջազգային պրակտիկան՝ 2004թվականից: Մասնագիտությամբ վիրաբույժ: Ներկայումս զբաղվում է սոցիոլոգիայով: Միջին հաշվով ցույց է տալիս մեկ խաղում 4,5 և 6 խաղում 1 կարմիր քարտ: Ընթացիկ մրցաշրջանում վարել է Պրեմիերայի 5 խաղ, որոնցում ցույց է տվել  22 դեղին քարտ: Լիգաչեմպիոնական 2 խաղ է անցկացրել, որոնցում ցույց է տվել 10 դեղին և 1 կարմիր քարտ: Այդ բոլոր 7 խաղերում նշանակել է ընդամենը 1 հատ 11-մետրանոց:

            2017թ. ընթացքում սպասարկել է «Բարսելոնայի» մասնակցությամբ երկու հանդիպում: 2-ն էլ ավարտվել են «Բարսայի» հաղթանակով («Բարսելոնա»-«Լաս Պալմաս» 5:0, «Էսպանյոլ»-«Բարսելոնա» 0:3):

Похожее изображение

Ինչպիսի՞ն է հանդիպումների վիճակագրությունը

                «Լեգանեսը» կատալոնյան գրանդի հետ հանդիպել է ընդամենը 2 անգամ անցյալ մրցաշրջանում: Երկուսն էլ ավարտվել են կապտանռնագույնների հաղթանակով: Սակայն հիշարժան են ոչ այնքան այդ խաղերը, որքան այն հանգամանքները, որոնցում կայացել են դրանք:

            Լեգանեսում տեղի ունեցած հանդիպմանը (17.09.2016թ.) նախորդել էին «Բարսայի» երկու խիստ իրարամերժ խաղ. սեփական հարկի տակ «Ալավեսից» կրած 1:2 հաշվով պարտությունը և ՉԼ-ում «Սելթիկի» նկատմամբ ջախջախիչ 7:0 հաղթանակը: «Լեգանեսը» արժանացավ կելտերի ճակատագրին՝ մնալով սեփական անհաջողությունից բարկացած կատալոնացիների «արդուկի» տակ: Հաշիվը՝ 1:5:

            Բարսելոնում տեղի ունեցած հանդիպումը (19.02.2017թ.) հաջորդեց Փարիզում տեղի ունեցած արհավիրքին՝ ՊՍԺ-ից կրած 4:0 հաշվով խայտառակությանը: Այդ խաղում ընկճված «Բարսան» չէր կարողանում իր խաղը ցուցադրել, և միայն վերջին րոպեին կարողացավ դժվարին հաղթանակ տոնել 2:1 հաշվով: Ընդ որում, կարծում ենք բոլորի հիշողության մեջ էլ պահպանվել է դրվագը, որ Մեսսին հաղթական 11-մետրանոցն իրացրեց՝ ուժգին հարվածով գնդակը դարպասի վերին անկյունն ուղարկելով, ինչից հետո իրեն հատուկ ոճով չնշեց գոլը, այլ ինքն իրենից դժգոհ վերադարձավ սեփական կիսադաշտ:

Картинки по запросу leganes vs barcelona

Ինչպիսի՞ն է պատրաստվածությունը

                Տարիներ շարունակ «Բարսայի» «աքիլլեսյան գարշապարներից» մեկը եղել են «հավաքականներից հետո» խաղերը: Հասկանալի է, որ Բարսայի հիմնական կազմի բոլոր ֆուտբոլիստները, նաև փոխարինողներից շատերը իրենց երկրների ազգային հավաքականների անդամներ են: Մասնավորապես, մնալով թեմայի մեջ, նշենք, որ Ռուսաստանում կայանալիք աշխարհի առաջնությանը կարող են մասնակցել «Բարսայի» 17-18 խաղացող:

            Եվ բնական է, որ հատկապես այն թիմերը, որոնք հավաքականներում պատվիրակներ չունեն, շատ ավելի թարմ են լինում, քան գրանդները: Հավաքականների նոյեմբերյան խաղերին մասնակցել են «Բարսայի» բոլոր առաջատարները: Թերևս միայն Մեսսին է, որ Ռուսաստանի հանդիպումից հետո վերադարձել է Բարսելոն՝ հավաքականի ղեկավարների թույլտվությամբ, և մեկ շաբաթ է ունեցել հանգստանալու: Մնում է հուսալ, որ նույնիսկ կիսաթմրած վիճակում, այդուհանդերձ կապտանռնագույնները իրենց մեջ ուժ կգտնեն խաղի ելքը իրենց օգտին որոշելու:

Картинки по запросу Messi and Suarez Argentina uruguay