[PREVIEW] «Բարսելոնա» – «Յուվենթուս». Խաղին ընդառաջ

ԲԱՐՍԵԼՈՆԱ 3 - 0 ՅՈՒՎԵՆԹՈւՍ
12 Sep 2017 - 22:45Camp Nou

Այսօր՝ սեպտեմբերի 12-ին, կրկին իրար դեմ դուրս կգան երկու լեգենդար և գերհզոր թիմեր: Զուգադիպություն է թե ոչ, բայց «Բարսան» և «Յուվեն» վերջին ամիսներին իրար հետ արդեն շատ են հանդիպել, ևս երկու խաղ դեռ առջևում է: Ոչ ոք չի մոռացել 3:0-ն (3:0, 0:0), և ինչպես այս պահերն են ասում՝ վրեժը քաղցր է լինելու:

Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ.

Իսպանական և իտալական գերգրանդներն իրար կբախվեն Եւրոպայի ամենամեծ մարզադաշտ հանդիսացող «Կամպ Նոու»-ում: Չեմպիոնների Լիգայի խմբային փուլի առաջին հանդիպումը կմեկնարկի Երևանի ժամանակով 22:45-ին: Հանդիպանը կարող եք հետևել «Armenia premium HD» հայկական կամ ռուսական «Матч ТВ» հեռուստաալիքներով: Ինչպես նաեւ մեր կայքը հանդիպումից 30 րոպե առաջ ձեզ կտրամադրի հանդիպմանն ուղիղ եթերով հետըելու հնարավորություն:

Ովքե՞ր են նրանք.

«Յուվենթուսի» հետ այս տարի հանդիպել ենք ինչպես «Կամպ Նոու», այնպես էլ «Յուվենթուս» ստադիոններում: Թուրինցիների մարզիչը իտալացի Մասսիմիլանո Ալեգրին է, իսկ ավագը համաշխարհային մակարդակի իտալացի դարպասապահ Ջիանլուիջի Բուֆֆոնը, ում իր փառահեղ կարիերայի ընթացքում չի կարողացել գոլ խփել «կապտանռնագույնների» առաջատար Լիոնել Մեսսին:

«Ծեր սինյորայի» կազմը.

Դարպասապահներ Ծննդյան տարեթիվ Քաղաքացիություն Խ Գ Դ Կ
1 Բուֆֆոն 28.01.1978 Իտալիա 2
23 Շեսնի 18.04.1990 Լեհաստան 1
32 Աուդերո 18.01.1997 Իտալիա
Պաշտպաններ Ծննդյան տարեթիվ Քաղաքացիություն Խ Գ Դ Կ
2 Դե Շիլյո   20.10.1992   Իտալիա
3 Կյելինի 14.08.1984 Իտալիա 2
4 Բենատիա 17.04.1987 Մարրոկո 1
12 Սանդրո 26.01.1991 Բրազիլիա 2
15 Բարձալի 08.05.1981 Իտալիա 1
21 Հեվեդես 29.02.1988 Գերմանիա
24 Ռուգանի 29.07.1994 Իտալիա 3
26 Լիխտշտայներ 16.01.1984 Շվեցարիա 3 2
Կիսպաշտպաններ Ծննդյան տարեթիվ Քաղաքացիություն Խ Գ Դ Կ
5 Պյանիչ 02.04.1990 Բոսնիա 3 1
6 Խեդիրա 04.04.1987 Գերմանիա 2
7 Կուադրադո 26.05.1988 Կոլումբիա 2 1 1
8 Մարկիզիո 19.01.1986 Իտալիա 1
11 Դուգլաս Կոստա 14.09.1990 Բրազիլիա 2
14 Մատուիդի 09.04.1987 Ֆրանսիա 3 1
22 Ասեմոա 09.12.1988 Գանա 1
27 Ստուրարո 09.03.1993 Իտալիա 1
30 Բանտանկուր 25.06.1997 Ուրուգվայ 2
Հարձակվողներ Ծննդյան տարեթիվ Քաղաքացիություն Խ Գ Դ Կ
9 Հիգուաին 10.12.1987 Անգենտինա 3 2
10 Դիբալա 15.11.1993 Արգենտինա 3 5
17 Մանջուկիչ 21.05.1986 Խորվաթիա 3 1 1
20 Պյացա 06.05.1995 Խորվաթիա
33 Բեռնարդերսկի 16.02.1994 Իտալիա 1

«Յուվեյի» և «Բարսայի» համար վերջին տրանսֆերային պատուհանը չափազանց բարդ դասավորվեց: Երկու թիմերն էլ կորցրին առանցքային ֆուտբոլիստների: Բոնուչին տեղափոխվեց «Միլան» ընդամենը 50 միլիոն եվրոյի դիմաց, իսկ Նեյմարի համար «ՊՍԺ»-ի շեյխերը վճարեցին «Բարային» 222 միլիոն եվրո, որը հանդիսանում է ֆուտբոլի պատմության ամենաթանկ տրանսֆերը: Փարիզցիները հասցրին «զեբրերի» «ձեռքից խլել» Դանի Ալվեշին, որն ակումբի համար հերթական հարվածն էր: Սակայն տրանսֆերային պատուհանի վերջին օրերը երկու թիմերի համար էլ հաջող եղան: Նախ «Յուվեն» ընդհամենը 18 միլիոն եվրոյով ձեռք բերեց «Պարի Սեն-Ժերմենի» կիսապաշտպան Բլեզ Մատուիդիին, իսկ «Բարսելոնան» վերջապես կարողացավ կատարել պատմության երկրորդ ամենաթանկ տրանֆերը՝ (երկրորդը Կիլիան Մբապեն է, սակայն «ՊՍԺ»-ն նրա տրանֆերային իրավունքները դառի լիովին չի գնել և ֆրանսիացին Փարիզում հանդես է գալիս վարձավճարի հիմունքներով) գնելով Դորտմունդի «Բորուսիայի» 20-ամյա հարձակվող Ուսման Դեմբելեին, ով իր դեբյուտը նշեց «Էսպանյոլի» դեմ խաղում:

Հակամարտության պատմությունը՝ թվերով.

Վերջին երեք խաղերը թիմերի համար չափազանգ գոլառատ էր (բացի վերջինից): ՉԼ-ի բեռլինյան եզրափակչում «Բարսան» 3:1 հաշվով հաղթեց թուրինցիներին, այդպիսով դառնալով առաջին ակումբը, որը իր պատմության մեջ նվաճել է երկու թրեբլ:

https://www.youtube.com/watch?v=FIAPYJxf3Jg

Այս տարի՝ ապրիլի 10-ին թուրինցիները բեռլինյան եզրափակչում կրած պարտությանը կարողացան համարժեք պատասխան տալ՝ հաղթելով խաղը չգտած «Բարսային» 3:0 հաշվով:

https://www.youtube.com/watch?v=tsMAWLNyQD0

Իսկ Չեմպիոնների Լիգայի 1/4 եզրափակչի պատասխան խաղում «կապտանռնագույնները» չկարողացան կրկնել «ՊՍԺ»-ի դեմ կատարած սխրանքը, և, չնայած «Բարսելոնայի» թափած ջանքի, խաղն ավարտվեց 0:0 հաշվով և «Յուվենթուսն» անցավ կիսաեզրափակիչ:

https://www.youtube.com/watch?v=TIO8qJt7hYg

Թիմերի մարզավիճակը.

Ովքե՞ր են բացակայելու.

«Յուվենթուսի» հատացուցակը.

Հավանական մեկնարկային կազմեր.

Կանխատեսում.

«Բարսելոնան» հիանալի մարզավիճակում է, չնայած մրցաշրջանի սկզբի ձախողմանը, «կապտանռնագույնները» Լա Լիգան սկսել են շատ լավ: Ամենայն հավանականությամբ Մեսսին կկարողանա գրավել ՋիՋիի դարպասը և վերջապես կկոտրվի այս սառուցը. 3:0: