[PREVIEW] 20 տարի անց նույն մարզադաշտում. «Աթլետիկո Մադրիդ» – «Բարսելոնա»

Աթլետիկո Մ. 1 - 1 Բարսելոնա
14 Oct 2017 - 22:45Vanda Metropolitano

 Ահա և կրկին այդքան սպասված ակումբային ֆուտբոլը:
Ֆուտբոլային աշխարհի ամենաազդեցիկ խաղերից մեկը տեղի կունենա այսօր՝ «Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտում: Картинки по запросу barcelona atletico madrid

«Վանդա Մետրոպոլիտանո» մարզադաշտը հետաքրքիր պատմություն ունի, որին,  հնարավոր ենք համարում, որ քչերն են տեղյակ:

Թվում է, որ այնտեղ կատալոնյան գերակումբը դեռևս հանդես չի եկել: Սակայն դա այդպես չէ: Մարզադաշտը գոյություն է ունեցել դեռևս անցյալ դարի 90-ականների սկզբին, և բնականաբար «Բարսելոնան» այդ մարզադաշտում հյուրընկալվել է «հնդկացիներին»: Նույնիսկ այնտեղ է անցկացվել իսպանական սուպերգավաթի (1996թ.) պատասխան հանդիպումը, որում մայրաքաղաքային թիմը, ճիշտ է, 3:1 հաշվով հաղթեց կատալոնացիներին, սակայն հաղթող ճանաչվեց «Բարսելոնան», քանի որ իր դաշտում հաղթել էր 5:2 հաշվով:

Картинки по запросу Wanda Metropolitano

Սակայն ընդամենը մի քանի տարի է տևել այդ մարզադաշտի գոյությունը, հետո այն փակվել է, և «Աթլետիկոն» իր տնային հանդիպումներն անց է կացրել «Վիսենտե Կալդերոն»-ում:
2016 թ. որոշում կայացվեց վերաբացել մարզադաշտը, ավելացնել նստատեղերի քանակը և բարելավել ինֆրակառույցերը: 2017/2018 թթ. մրցաշրջանի առաջին 3 խաղերը մադրիդյան ակումբը անցկացրեց դրսում, որպեսզի շինարարներն ավարտեն աշխատանքները: Նոր մրցաշրջանում առաջին խաղը այդտեղ անցկացվեց միայն 4-րդ տուրում՝ «Մալագայի» հետ, որտեղ տանտերերը հաղթեցին 1:0 հաշվով: 2:0 հաշվով է ավարտվել առաջնության 6-րդ տուրի հանդիպումը Սևիլյայի հետ, և ահա մարզադաշտ է ժամանում կատալոնյան գերհսկան, որն ինչպես գիտենք, դեռևս միավոր չի կորցրել առաջնությունում:
Մարզադաշտը Վանդա է կոչվել ի պատիվ չինական ներդնող ընկերության, իսկ Մետրոպոլիտանո է կոչվել ի հիշատակ «Աթլետիկոյի»՝ 20-30-ական թվականների դաշտի:
Картинки по запросу Barcelona 2017/18

Ինչպե՞ս է տրամադրությունը.

«Աթլետիկոյի» հետ «Բարսայի» երկրպագուների յուրաքանչյուր խաղ դիտելը կամ քննարկելը վեր է ածվում քաղաքական խառնաշփոթի: Բոլորին է հայտնի այդ ակումբի և մեր հարևան «բարեկամական» երկրի միջև ֆինանսական-հովանավորչական կապը, որը շարունակվում է նաև ներկայումս: «Աթլետիկոյի» մարզաշապիկին երկու տարի տարփողվել է «Ազերբայջան» բառը, ուստի հայ երկրպագուի մեջ ներքին հակակրանք է առաջանում նրանց խաղը դիտելիս կամ նրանց մասին խոսելիս:

Բայց այդ հանգամանքի հետ, հասկանալի է, «Բարսայի» խաղացողները գործ չունեն, և նրանք կարմրասպիտակներին չեն հաղթում զուտ մեզ հաճույք պատճառելու նպատակով. հաղթում են, քանի որ ներկա պահին «Աթլետիկոն» «Բարսայի» թիվ 1 կամ թիվ 2 մրցակիցն է:

Ներկա պահին մրցաշարային աղյուսակում մադրիդյան թիմը «Բարսային» զիջում է 6 միավոր, և հասկանալի է, որ ձգտելու է կրճատել այդ տարբերությունը կամ գոնե թույլ չտալ մեծանալու այն:

«Բարսան» Մադրիդ է ժամանել հավաքականների հոգնեցուցիչ խաղերից հետո: Հավաքականների խաղերին մասնակցել են Բարսայի գրեթե բոլոր առաջատարները՝ Մեսսի, Սուարես, Պիկե, Ռակիտիչ, Բուսկետս, Ումտիտի, Մասկերանո, Սեմեդու, Ալբա, նաև Դին ու Գոմեշ: Հատկապես մտահոգիչ է կապտանռնագույն հարավամերիկացիների վիճակը, որոնք ոչ միայն տասնյակ հազար կիլոմետրեր են կտրել-անցել, այլև ծանրագույն հանդիպումներ են անցկացրել՝ իրենց հավաքականներին պարգևելով ռուսական վիզաներ:

Հակամարտությունը թվերով.

Աթլետիկո Մադրիդ – Բարսելոնա

ՀԱՆԴԻՊՈՒՄ
ՀԱՂԹԱՆԱԿ
ՊԱՐՏՈՒԹՅՈՒՆ
ՈՉ ՈՔԻ
ԽՓԱԾ ԳՆԴԱԿ
ԲԱՑ ԹՈՂԱԾ ԳՆԴԱԿ

 


Հանդիպման «ոստիկանները».

Հանդիպման գլխավոր մարցավարը կլինի Անտոնիո Մատեու Լաոսը, ով դատել է «Բարսելոնայի» 28 խաղ, որտեղ «Բարսան» հաղթել է 21 անգամ, պարտվել 2 և ոչ ոքի խաղացել 5 անգամ: Հիշեցնենք, որ Վալենսիացի մրցավարը նաև դատել է «Աթլետիկոյի» և «Բարսելոնայի» միջև կայացած վերջին հանդիպումը: Իսպանիայի առաջնության 24-րդ տուրում «կապտանռնագույնները» առավելության հասան «աթլետների» դեմ 2:1 հաշվով:

Картинки по запросу Antonio Mateu Laos

Հավանական մեկնարկային կազմեր.

Տանտերերի գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն, հավանական է, որ դուրս կբերի հետևյալ մեկնարկային կազմը.

Դարպասապահ – Օբլակ

Պաշտպաններ – Խուանֆրան, Սավիչ, Գոդին, Ֆիլիպե Լուիս.

Կիսապաշտպաններ – Կոկե, Գաբի, Սաուլ, Կարասկո.

Հարձակվողներ – Գրիզման, Կորրեա.

 

«Բարսելոնան» «Վանդա Մետրոպոլիտանոյում» հավանական է, որ հանդես կգա հետևյալ կազմով.

 Դարպասապահ – Մարկ-Անդրե Տեր Շտեգեն

Պաշտպաններ – Նելսոն Սեմեդո, Սամուել Ումտիտի, Ժերար Պիկե, Ժորդի Ալբա.

Կիսապաշտպաններ – Ռոբերտո Սերժի, Անդրես Ինիեստա, Սերխիո Բուսկետս, Իվան Ռակիտիչ.

Հարձակվողներ – Լուիս Սուարես, Լիոնել Մեսսի.

 

Ի՞նչ է ասում մեր գլխավոր մարզիչը.

Մենք պատրաստ կլինենք պայքարել «Աթլետիկոյի» ցանկացած մարտավարության դեմ: Ես գիտեմ, որ մենք մեկնում ենք մի մարզադաշտ, որտեղ հիանալի մթնոլորտ է տիրում, սակայն այս «Բարսելոնան» այդ մարզադաշտում դեռևս չի խաղացել: 

Ես չեմ կարող ասել, թե ինչո երբեք չեմ հաղթել Սիմեոնեին: Հնարավոր է, իմ գլխավորած բոլո թիմերը «Աթլետիկոյից» թույլ են եղել: Տեսնենք, թե ինչ կստացվի այս անգամ: