[PREVIEW] «Աթլետիկ Բիլբաո» – «Բարսելոնա». Խաղին ընդառաջ

Աթլետիկ Բ. 0 - 2 Բարսելոնա
28 Oct 2017 - 22:45"San Mames" stadium

Վալվերդեի նախկին և ներկա թիմերի մրցավեճը.

                Եվ իրոք, եթե նայենք զուտ հուզական-ապրումային տեսանկյունից, Վալվերդեի համար առաջիկա հանդիպումն ունի բավականին առանձնահատուկ նշանակություն: 6 տարի որպես ֆուտբոլիստ և ընդհանուր առմամբ (որոշակի դադարներով) 7 տարի որպես մարզիչ (ևս 2 տարի որպես գլխավոր մարզչի օգնական) «Մրջյունիկն» աշխատել է բասկյան ակումբում: Եվ ավելի հետաքրքիրն այն է, որ բասկ մասնագետը ավելի վաղ խաղացել է կատալոնյան գրանդի կազմում (1988-1990), և հետո միայն տեղափոխվել Բիլբաո: Անտեսելով բոլոր տեսակի վիճակագրական տվյալները՝ միանշանակ կարելի է պնդել, որ Էռնեստո Վալվերդեն բասկյան ակումբի համար բացառիկ նշանակություն ունի:

            20-րդ հարյուրամյակում իսպանական ֆուտբոլային կյանքում մթնոլորտ ստեղծող թիմերից մեկը 21-րդ դարում, որքան էլ տարօրինակ է, գրեթե մրցանակներ չունի: Միակ մրցանակը՝ Իսպանիայի սուպերգավաթը, բիլբաոցիները նվաճել են 2015թ.՝ երկխաղանի մրցավեճում որևէ շանս չթողնելով հենց …. «Բարսելոնային» (4-0,1-1): Եվ բնական է, որ այդ ժամանակ բասկերին ղեկավարում էր Բարսայի ներկա մարզիչը: Մնացած առումներով բասկերը վերջին մեկուկես տասնամյակում ակնհայտորեն զիջում են կատալոնացիներին:

           Картинки по запросу Valverde footballer

            Բայցևայդպես, «Աթլետիկը» ընթացիկ օրացույցային տարում արդեն իսկ հաղթանակ ունի Բարսայի նկատմամբ «Սան-Մամեսում». Իսպանական գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում 2017թ. հուվարի 5-ին, «առյուծները» 2-1 հաշվով հաղթեցին կապտանռնագույններին: Ճիշտ է, Բարսան կարողացավ պատասխան խաղում ետ բերել կորցրածը և անցնել հաջորդ փուլ ու արդյունքում նաև նվաճել գավաթը, սակայն զուտ մարզական տեսանկյունից պարզ է, որ «Սան-Մամեսն» այնքան էլ բարեկամաբար տրամադրված չէ իրենց ավելի տիտղոսավոր «բարեկամների» նկատմամբ: «Բարեկամ» բառը կարելի է և չակերտներով չգործածել՝ նկատի ունենալով, որ բասկյան ու կատալոնական ժողովուրդները ամենից շատ են տուժել ֆրանկոյական ռեժիմից, և հենց այդ ազգերն են, որ անընդհատ ակտիվ են պահում քաղաքական միջավայրը Պիրենեյներում: Իսկ նրանց հիմնական ֆուտբոլային ակումբները եղել են և մնում են անջատողական երկրամասերի ազատագրական իղձերի հիմնական կրողները:

Картинки по запросу Barcelona 2017/18

            Ե՛վ «Սամ-Մամեսում», և՛ «Նոու Կամպում» ֆուտբոլասերները սուլում են պետական օրհներգը, արգելում են իսպանական դրոշի հայտնվելը տրիբունաներում, երկու մարզադաշտերում էլ հատկապես մոտիվացված են լինում մադրիդյան թիմերի, հատկապես «Ռեալի» դեմ, այնպես որ երկու երկրամասերն ու նրանց հիմնական թիմերը ավելի շատ երևույթներ միավորում են, քան թե բաժանում:

            Սակայն քաղաքականությունը՝ քաղաքականություն, իսկ սպորտը մնում է սպորտ, և այստեղ շատ կարևոր է տվյալ կոնկրետ պահը, կոնկրետ տվյալ իրադրության մեջ թիմերի մարզական ու ֆունկցիոնալ վիճակը՝ ներառյալ վնասվածքներ ունեցողների քանակը, նրանց մոտիվացվածության աստիճանը, առաջիկա խաղի նկատմամբ նրանց տրամադրվածությունը, մարզչական հնարքները և դարձյալ ուրիշ գործոններ, որոնք այս կամ այն չափով ազդում են տվյալ խաղի և դրա արդյունքի վրա:

            Ներիսպանական քաղաքական խճճված ֆոնին բասկյան-կատալոնական Կլասիկոն կատալիզատորի դեր կարող է կատարել: Սակայն անկախ այն բանից, թե Կատալոնիայի անկախության հռչակումից հետո իրադարձություններն ինչպես կընթանան, մենք կշարունակենք դիտել Պրեմերայի խաղերը և բնականաբար հետևել մեր սիրելի թիմի ներսում և դրա շուրջ ծավալվող իրադարձություններին:

Картинки по запросу barcelona vs Athletic

            Խաղից առաջ.         

            «Ես շատ եմ հուզվում», – Վալվերդեի խոսքերն են խաղից առաջ:

            Տեր-Շտեգենը հուզվելու բան չունի, քանի որ հաստատ մեկնարկում կլինի:

            Մեկնարկում կլինեն նաև Պիկեն և Ումտիտին: Աջ եզրային բեկի դիրքը Սեմեդուին ձեռք բերելուց հետո թվում էր ամրագրված, սակայն ինչպես ցույց են տալիս վերջին խաղերը, պորտուգալացին մարզչի վստահությունը դեռևս չի վայելում: Վալվերդեն ակնհայտորեն հրաժարվում է Ալեյշ Վիդալի ծառայություններից, և վերջինս ամենայն հավանականությամբ կլքի թիմն առաջիկայում: Ուստի մեծ է այդ դիրքում ամենահաս Ռոբերտոյի հայտնվելու հնարավորությունը «Սան-Մամեսում»: Քանի դեռ Ալբան լիովին չի ապաքինվել, Դինը մտահոգվելու կարիք չունի, մանավանդ որ վերջին խաղերը ֆրանսիացին անց է կացրել վերելքով՝ նույնիսկ գոլ հեղինակելով:

Картинки по запросу Umtiti and Digne

            Ռակիտիչ-Ինյեստա-Բուսկետս եռյակը, թվում է քննարկման ենթակա չէ, սակայն Վալվերդեին, ըստ ամենայնի, հետաքրքրում է նաև ընդամենը 3 օրից հետո անցկացվելիք արտագնա հանդիպումը «Օլիմպիակոսի» հետ: Ուստի չենք բացառում Պաուլինիոյի կամ Գոմեշի հայտնվելը համապատասխանաբար Բուսկետսի կամ Ռակիտիչի փոխարեն:

            Հարձակվողական եռյակը կընդունի ՄՍԴ տեսքը: Դելոֆեուն ամեն ինչ անում է մարզչական շտաբի վստահությունը շահելու համար, և ներկա պահին նրա շանսերը մեծ են Ալկասերի համեմատ:

Картинки по запросу messi suarez deulofeu

            Հնարավոր մեկնարկային կազմը – ՄԱՏՇ, Դին, Ումտիտի, Պիկե, Ռոբերտո, Ինյեստա, Պաուլինիո, Ռակիտիչ, Դելոֆեու, Սուարես, Մեսսի:

 

            Հետաքրքիր է…

– Բասկյան թիմը Մեսսի «զոհերից» մեկն է. Լեոն «Աթլետիկի» դարպասը գրավել է 19 անգամ (ավելի շատ արգենտինացին խփել է «Սևիլյային» և մադրիդյան երկու գրանդներին), ընդ որում գոլ է խփել երկու թիմերի՝ 2017թվականին անցկացրած բոլոր 3 խաղերում (2-ը՝ գավաթային, 1-ը՝ առաջնության)՝ դառնալով Գորկա Իրաիսոսի մղձավանջը, ինչից հետո բասկ դարպասապահը մեկնեց «Աթլետիկից»:

– «Աթլետիկի» ֆուտբոլիստները ընթացիկ մրցաշրջանի 9 խաղերում հասցրել են ստանալ 23 դեղին քարտ, ևս 3-ը՝ Եվրոլիգայի մրցաշարի երեք խաղում: Բոլորից շատ դեղնագույն «պատիժ» ստացել է  կիսապաշտպան Միկել Վեսգան՝ 5 քարտ:

Картинки по запросу Messi vs Iraizoz

-«Աթլետիկը» ընթացիկ մրցաշրջանում մրցակցի դարպասն է ուղարկել 10 գնդակ: Բոլորից շատ՝ 4 գոլ խփել է թիմի վետերան Արիս Ադուրիցը: Եվս 2 գոլ «առյուծները» խփել են Եվրոլիգայում, այսինքն՝ 12 խաղում՝ նույնքան գոլ: Ավելի դժգույն են թիմի ցուցանիշները բաց թողած գոլերի տեսանկյունից՝ 10 գոլ առաջնությունում և 3-ը՝ ԵԼ-ում, այսինքն՝ միջինը խաղում մեկից ավելի:

– «Բարսելոնայի» դարպասին ամենամեծ վտանգը շարունակում է մնալ 36-ամյա Ադուրիցը: Իհարկե պատանի Ինյակին նույնպես չի հրաժարվի գրոհել կապտանռնագույնների պաշտպանական կառույցների վրա, սակայն սևամորթ խաղացողը վերջերս շատ անվստահ է հանդես գալիս:

Картинки по запросу Valencia 3-2 Athletic

Գուշակենք հաշիվը.

  • 1-3: Բասկերին շատ ենք հարգում, բայց….