Single Blog Title

This is a single blog caption

Ֆիլիպե Լուիսը իր ծառայություններն է առաջարկել «Բարսելոնային»

Sport.es-ը հայտնում է, որ «Ատլետիկոյի» պաշտպան Ֆիլիպե Լուիսը իր ծառայությունն է առաջարկել «Բարսելոնային»:

Հիշեցնենք, որ 33-ամյա բրազիլացու պայմանագիրը «Ատլետիկոյի» հետ ավարտվում է այս տարվա հուլիսին:

«Ատլետիկոն» առաջարկել է երկարաձգել պայմանագիրը, սակայն Լուիսը ցանկություն է հայտնել կարիերան շարունակել այլ թիմում:

Ավելի վաղ Լուիսի ծառայություններով հետաքրքրվում էր նաև Դորտմունդի «Բորուսիան»: