Single Blog Title

This is a single blog caption

FIFA-ն մերժել է Նեյմարի հայցն ընդդեմ «Բարսելոնայի»

FIFA-ն մերժել է Նեյմարի հայցն ընդդեմ «Բարսելոնայի», որով բրազիլացին նախկին ակումբից պահանջում էր 40 մլն եվրո։

Այդ գումարը նախատեսված էր վճարել ֆուտբոլիստին 2016 թվականին կնքված նոր պայմանագրով: Սակայն երբ Նեյմարը տեղափոխվեց ֆրանսիական ՊՍԺ, «Բարսելոնան» հրաժարվեց վճարել գումարի երկրորդ մասը։

FIFA-ի որոշման մասին տեղեկանալուց հետո «Բարսելոնան» իր հերթին պատրաստվում է հայց ներկայացնել բրազիլացու դեմ՝ պահանջելով 75 մլն եվրո՝ պայմանագրով նախատեսված պարտավորությունները չկատարելու համար, գրում է Mundo Deportivo-ն։