Single Blog Title

This is a single blog caption

ՖԻՖԱ-ն կարող է արգելք դնել «Բարսելոնայի» տրանսֆերների վրա

ՖԻՖԱ-ն կարող է արգելել «Բարսելոնային» տրանսֆերային գործունեություն իրականացնել 4 տրանսֆերային պատուհանի ժամանակ (2 տարի): Այս մասին հաղորդում է AS-ը:

Պատժի պատճառ կարող է դառնալ կատալոնական ակումբի նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուի հայտարարությունն այն մասին, որ «Բարսելոնան» բանակցություններ է սկսել «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի տեղափոխության հետ կապված դեռ 2017 թվականին:

ՖԻՖԱ-ի կանոնների համաձայն՝ խաղացողն իրավունք ունի մասնակցել ակումբի ներկայացուցիչների հետ բանակցություններին ոչ վաղ, քան ներկայիս ակումբի հետ պայմանագրի ավարտից 6 ամիս առաջ:

Պարբերականի տվյալներով՝ ՖԻՖԱ-ն հետաքննում է կատալոնական թիմի պահվածքը: Նշվում է, որ Գրիզմանին նույնպես պատիժ է սպասվում: Ֆրանսիացի հարձակվողը կարող է 4-6 ամսով որակազրկվել: