Single Blog Title

This is a single blog caption

Ֆերնանդո Ալոնսո. «Ռոնալդուն ավելի լավն է, քան Մեսսին»

«Մակլարենի» ավտոարշավորդ Ֆերնանդո Ալոնսոն խոսել է Մադրիդի «Ռեալի» և կատալոնական «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսսիի մասին:

«Այո, Կրիշտիանու Ռոնալդուն ավելի լավն է, քան Լիոնել Մեսսին:

Մեսսին նույնպես անհավատալի տաղանդ ունի, բայց որպես Մադրիդի «Ռեալի» երկրպագու, ինձ ավելի շատ հետաքրքրում են մադրիդյան թիմի ֆուտբոլիստները:

Դժվար է ասել, թե ով կհաղթի ԱԱ-2018-ը, բայց ֆավորիտը Բրազիլիան է: Իսպանիան կարող է ուժեղ հանդես գալ: Հաճելի կլինի, եթե նրանք եզրափակչում խաղան», – Ալոնսոյի խոսքերն է փոխանցում Globo Esporte-ն:

Հիշեցնենք, որ նախորդ տարի Ֆերնանդո Ալոնսոն հակառակ կարծիքն էր հայտնել, ասելով, որ Մեսսին աշխարհի լավագույն ֆուտբոլիստն է: