Single Blog Title

This is a single blog caption

Ֆերդինանդ. «Մեսսիի համար ժամանակը դանդաղում է, երբ նա դիպչում է գնդակին»

«Մանչեսթր Յունայթեդի» նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը հիացել է «Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսիի մարզավիճակով։

«Ես զգում եմ, որ Մեսսիի համար ժամանակը դանդաղում է, երբ նա դիպչում է գնդակին։ Նա խաղում է դանդաղեցված ռեժիմով, այդ պատճառով էլ նրան ամեն ինչ հաջողվում է։

Տուգանայինում բոլորը շտապում են և արդյունքում սխալ որոշումներ են կայացնում, բայց ոչ Մեսսին։ Նա կարողանում է ամբողջությամբ գնահատել իրավիճակը»,- ֆուտբոլիստի խոսքերն է մեջբերում Mirror-ը։