Single Blog Title

This is a single blog caption

Ֆեկիր.«Կանենք ամեն ինչ, որպեսզի կանգնեցնենք Մեսսիին»

Ֆրանսիական «Լիոնի» ավագ Նաբիլ Ֆեկիրը խոսել է Չեմպիոնների Լիգայի 1/8 եզրափակչի «Բարսելոնայի» դեմ կայանալիք պատասխան խաղի մասին: Առաջին խաղն ավարտվել էր ոչ-ոքի՝ 0:0:

«Ինձ համար Մեսսին մոլորակի լավագույն ֆուտբոլիստն է: Նա արդեն 10 տարի բարձր մակարդակի ֆուտբոլ է ցուցադրում:

Նա տիտղոսներ է նվաճում «Բարսելոնայի» համար: Կանենք ամեն ինչ, որպեսզի կանգնեցնենք նրան:

Երկրպագուներն ինձնից շատ բան են սպասում այդ խաղում և դա նորմալ է»,-ասել է Ֆեկիրը: