Single Blog Title

This is a single blog caption

Ֆաթին պատմություն կերտեց «Բարսելոնայի» կազմում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Անսու Ֆաթին Չեմպիոնների լիգայում Դորտմունդի «Բորուսիայի» հետ խաղը սկսել է կատալոնացիների մեկնարկային կազմում:

Այսպիսով, 16 տարեկան 321 օրական հասակում նա իր նորամուտը նշեց «Բարսելոնայի» կազմում Չեմպիոնների լիգայում: Ֆաթին դարձավ «կապտանռնագույնների» պատմության ամենաերիտասարդ խաղացողը, որը հանդես է եկել ՉԼ-ում:

Ավելի վաղ այս ռեկորդը պատկանում էր Բոյան Կրկիչին, որը նորամուտը ՉԼ-ում նշել է 17 տարեկան 22 օրական հասակում: