Single Blog Title

This is a single blog caption

Ֆաբրեգաս. «Մեսսին ցանկանում է հաղթել, բայց ես նույնպես»

«Չելսիի» իսպանացի կիսապաշտպան Սեսկ Ֆաբրեգասը մեկնաբանել է Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի պատասխան խաղում Մեսսիի հետ հնարավոր մրցակցությունը:

«Եթե ինձ բախտ վիճակվի պայքարել Մեսսիի հետ, իսկ մենք մոտավորապես նույն գոտում ենք խաղալու, նրան պահելը շատ դժվար կլինի: Բայց ես կփորձեմ հնարավոր ամեն բան անել, որպեսզի նա իրեն անհարմար զգա և չկարողանա նորմալ իր գործն անել:

Ես գիտեմ, որ Մեսսին ցանկանում է հաղթել, բայց ես նույնպես նույնն եմ ուզում: Մենք գտնվում ենք տարբեր թիմերում և մեզնից յուրաքանչյուրը ամենալավն է ցանկանում իր ակումբի համար: Ցանկացած դեպքում մենք հարգում ենք միմյանց»,- Ֆաբրեգասի խոսքերն է մեջբերում Sports Mole-ը: