Single Blog Title

This is a single blog caption

Էռնեստո Վալվերդեն մայիսի 29-ին ունեցավ մի արտասովոր ձեռքբերում

«Բարսելոնայի» նոր գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն դարձել է արտասովոր ձեռքբերման հեղինակ, հաղորդում է Marca-ն:

Մասնագետը «Բարսելոնայում» է աշխատում առաջին անգամ պատմության մեջ նրանից հետո, երբ մարզել է «Էսպանյոլը»: Ավելի վաղ չորս մարզիչ գլխավորել են երկու կատալոնական ակումբները, սակայն միշտ «Էսպայնոլ» գնացել են «Բարսելոնայից» հետո:

Հետաքրքիր է, որ ֆուտբոլային կարիերայի ընթացքում էլ Վալվերդեն հանդես է եկել երկու բարսելոնյան ակումբներում: