Single Blog Title

This is a single blog caption

Էրիկսենի գործակալը նրան առաջարկել է «Բարսելոնային»

«Տոտենհեմի» կիսապաշտպան Քրիստիան Էրիկսենը կարող է հայտնվել «Բարսելոնայում»։ Նրա գործակալ Մարտին Սպուտսը կատալոնական ակումբին առաջարկել է ձեռք բերել դանիացուն այս միջմրցաշրջանում։ Այս մասին հաղորդում է Mundo Deportivo-ն։

«Բարսելոնան» արդեն վաղուց է հետևում Էրիկսենին ու նրա վերաբերյալ առաջարկ էր արել դեռևս 2017-ի օգոստոսին, երբ բարդացել էր իրավիճակը Ֆիլիպպե Կոուտինյոյի տրանսֆերի հարցում։ Սակայն Դենիել Լևին` «Տոտենհեմի» նախագահը, հրաժարվեց բաց թողնել ֆուտբոլիստին։