Single Blog Title

This is a single blog caption

Երեքշաբթի «Բարսելոնայի» խաղացողները կընթրեն Մեսսիի նախաձեռնությամբ

Երեքշաբթի «Բարսելոնայի» ավագ Լեոնել Մեսսիի նախաձեռնությամբ թիմային ընթրիք կանցկացվի։ Այս մասին հաղորդում է AS-ը։

Աղբյուրի հաղորդմամբ, ընթրիքին ներկա են լինելու միայն խաղացողները։ Սակայն հարկ է նշել, որ թիմի գլխավոր մարզիչ Էռնեստո Վակվերդեն ևս աջակցել է այս միտքը և հատուկ դրա համար հետաձգել է երեքշաբթի երեկոյան կայանալիք մարզումը։

Հիշեցնենք, որ Լա լիգայի մեկնարկային երկու տուրերում «Բարսելոնան» երկու հաղթանակ է տարել։