Single Blog Title

This is a single blog caption

Երեք գրանդ ակումբներ փորձելու են «փախցնել» Ռակիտիչին

«Talk Sport»-ը հայտնում է, որ «Չելսին»,«Մանչեսթեր Սիթին» և «Մանչեսթեր Յունայթեդը» հետաքրքրվում են «Բարսելոնայի» կիսապաշտպան Իվան Ռակիտիչի ծառայություններով:

Խորվաթ կիսապաշտպանի պայմանագիրը «Բարսելոնայի» հետ կնքված է մինչև 2021 թվականի հունիսը: Այսօր «Բարսելոնայի» նախագահ Ժոզեպ Բարտոմեուն հայտարարել էր, որ ֆինանսական խնդիրների պատճառով ակումբի չի կարող նոր պայմանագիր կնքել Ռակիտիչի հետ:

Այսպիսով մեծանում է հավանականությունը այն բանի, որ շուտով Ռակիտիչին կտեսնենք անգլիական թոփ ակումբներից մեկի կազմում: