Single Blog Title

This is a single blog caption

Էնրիկե․ «Մոդրի՞չը․լավագույնը աշխարհում Մեսսին է»

Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեն խոսել է աշխարհի լավագույն ֆուտբոլիստի մասին։

«Երբ ինձ հարց ուղղեն Խորվաթիայի հավաքականի լավագույն ֆուտբոլիստների մասին, ապա ես կխոսեմ Մոդրիչի ու Ռակիտիչի մասին։ Երբ հարցը վերաբերվի աշխարհի լավագույն ֆուտբոլիստին, ապա այստեղ այլ տարբերակ լինել չի կարող․ լավագույնը Մեսսին է»,-իսպանացի մասնագետի խոսքերը մեջբերում է AS-ը։

Տեղեկացնենք, որ այսօր 22։45-ին Ազգերի լիգայի շրջանակներում Իսպանիայի հավաքականը ուժերը կչափի Խորվաթիայի ընտրանու հետ։