Single Blog Title

This is a single blog caption

El Chiringuito. Մեսսին բաց չի թողնի «Ռեալի» դեմ խաղը

«Բարսելոնայի» հարձակվող Լեո Մեսսին վնասվածք էր ստացել «Վալենսիայի» դեմ խաղում (2:2):

Արգենտինացու վնասվածքը լուրջ չէ և նա կարող է մասնակցել «Ռեալի» դեմ գավաթային առաջին հանդիպմանը: Այս մասին հայտնում է El Chiringuito-ն:

Հաղորդվում է, որ երկուշաբթի օրվանից Մեսսին լրիվ ծանրաբեռնվածությամբ կմարզվի:

«Բարսայի» և «Ռեալի» միջև առաջին հանդիպումը տեղի կունենա փետրվարի 6-ին՝ Երևանի ժամանակով 23:55-ին: