Single Blog Title

This is a single blog caption

Էդեն Ազարը՝ Մեսսիի մասին. «Նա այս մոլորակից չէ»

Լոնդոնի «Չելսիի» բելգիացի կիսապաշտպան Էդեն Ազարը կարծիք է հայտնել, թե ինչպես է «Բարսելոնան» հաղթահարում 2017 թվականի ամռանը բրազիլացի հարձակվող Նեյմարի հեռանալը: Բելգիացին կարծում է, որ կատալոնական ակումբում դեռևս շատ բարձր մակարդակի ֆուտբոլիստներ կան, որոնցից է Լիոնել Մեսսին:

«Ինչպիսի՞ տեսք ունի «Բարսելոնան» Նեյմարի ՊՍԺ հեռանալուց հետո: Գիտեք, «Բարսելոնան» ունի տղա, ով այս մոլորակից չէ: Նա ուրիշ է: Դա սուպեր մակարդակ է: Բայց այդ ակուբմում միայն նա չէ այդպիսին, այլ ողջ թիմը», — Ազարի խոսքերն է փոխանցում Marca-ն: