Single Blog Title

This is a single blog caption

Ե՞րբ կկայանա Կոուտինյոյի նորամուտը

Կոուտինյոն արդեն «Բարսելոնայի» ֆուտբոլիստ է:

Երկուշաբթի օրը նա պաշտոնապես կստորագրի պայմանագիրն ու կներկայացվի «Նոու Կամպում»:

Բրազիլացին նորամուտը կարող է նշել «Սելտայի» դեմ գավաթային պատասխան խաղում, որը կայանալու է հունվարի 12-ին, կամ Վալվերդեն կարող է սպասել եւ նրան առաջին անգամ բաց թողնել խաղադաշտ կիրակի օրը կայանալիք «Ռեալ Սոսյեդադի» դեմ արտագնա խաղում:

Կոուտինյոն արդեն գիտի՝ ինչպես են ապրում Բարսելոնայում, քանի որ մի քանի ամիս անցկացրել է «Էսպանյոլում»: Եվ, իհարկե, գիտի՝ ինչպես խաղալ Սուարեսի հետ:

Կարեւոր է նաեւ դիտարկել այն հանգամանքը՝ ինչպես է նրան օգտագործելու Վալվերդեն իր խաղային սխեմայում: Պետք է հիշել, որ բրազիլացին չի կարողանա մասնակցել Չեմպիոնների լիգայի հանդիպումներին:

Վալվերդեն կարող է կրկին անցնել 4-3-3-ի, որտեղ Կոուտինյոն կարող է խաղալ թե՛ կիսապաշտպանի, թե՛ վինգերի դիրքում: