Single Blog Title

This is a single blog caption

Don Balon. Մեսսին անձամբ է ընտրել մեկնարկային կազմը «Սելտայի» դեմ խաղում

Ինչպես հաղորդում է Don Balon պարբերականը, կատալոնացիները ծրագրում էին մեկնարկային կազմում ընդգրկել եզրային հարձակվող Դելոֆեուին:

Լիոնել Մեսսին կտրուկ դեմ է արտահայտվել այդ որոշմանը: Արգենտինացին ստիպել է մարզչին փոփոխություն կատարել: Արդյունքում՝ Դելոֆեուի փոխարեն մեկնարկային կազմում է հայտնվել Պաուլինյոն:

Դելոֆեուն ընդհանրապես դուրս է մնացել հայտացուցակից: Աղբյուրը ավելացնում է, որ «Բարսայի» առաջատարները չեն հասկանում՝ ինչու է նման ֆուտբոլիստը պետք թիմին:

Վալվերդեն դեռեւս չեզոք մեկնաբանություններ է անում: Նա խոստացել է վերադարձնել ֆուտբոլիստին կազմ, երբ նա մարզավիճակ կհավաքի: