Single Blog Title

This is a single blog caption

Ջեկո. ««Բարսելոնայի» հետ խաղերի համար էլ թիմերը խաղում են Չեմպիոնների լիգայում»

«Ռոմայի» հարձակվող Էդին Ջեկոն գոհ է Չեմպիոնների լիգայի վիճակահանության արդյունքից: Հռոմեական ակումբի մրցակիցը ¼ եզրափակչում կլինի կատալոնական «Բարսելոնան»:

«Նման խաղերը հենց այն պատճառն են, հանուն որի մենք անընդհատ պայքարում ենք, որպեսզի հայտնվենք Չեմպիոնների լիգայում՝ լավագույնների դեմ խաղալու համար: Հրաշալի է լինել ¼ եզրափակչում: Մենք հնարավոր ամեն ինչ կանենք և կվայելենք ամեն մի վայրկյանը»,- գրել է Ջեկոն թվիթթերի իր էջում: