Single Blog Title

This is a single blog caption

Դիեգո Սիմեոնեն խոսել է Կոուտինյոյի «Բարսելոնա» տեղափոխության մասին

Մադրիդի «Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն Իսպանիայի գավաթի խաղարկության 1/8 եզրափակչում «Լիեդայի» դեմ կայանալիք խաղի նախաշեմին խոսել է Ֆիլիպե Կոուտինյոյի տրանսֆերի մասին: Նշենք, որ Կոուտինյոն պայմանագիր է կնքել «Բարսելոնայի» հետ մինչև 2023 թվական:

«Մենք կենտրոնացած ենք վաղվա խաղի վրա: Ինչ վերաբերում է Կոուտինյոյին, հրաշալի է, որ դուք ունեք կարևոր ֆուտբոլիստներ գնելու հնարավորություն: Կոուտինյոյի տեղափոխությունը «Բարսելոնա», Լա Լիգան դարձնում է ավելի հզոր առաջնություն»,- ասել է Սիմեոնեն: