Single Blog Title

This is a single blog caption

Դիբալա. «Մենք մեծ հարգանք դրսևորեցինք «Կիևոյի» նկատմամբ և պատրաստվում ենք նույնպիսի հարգանքով մոտենալ նաև «Բարսելոնայի» հետ խաղին»

«Յուվենթուսի» հարձակվող Պաուլո Դիբալան մեկնաբանել է Իտալիայի առաջնության 3-րդ տուրում «Կյևոյի» նկատմամբ 3-0 հաշվով տարած հաղթանակը:

«Թիմը հաղթում էր, երբ ես դաշտ դուրս եկա: Ես պարզապես ավելի շատ ազատ տարածություն ունեի: Մենք լավ աշխատեցինք և արժանի էինք այս հաղթանակին:

Իմ հետ ամեն ինչ կարգին է: Մի փոքր հոգնել եմ երկարատև թռիչքից, բայց երջանիկ եմ: Առջևում կարևոր խաղ է, և մեր համար կարևոր էր վստահություն զգալ մեր ուժերին:

Մենք մեծ հարգանք դրսևորեցինք «Կյևոյի» նկատմամբ և պատրաստվում ենք նույնպիսի հարգանքով մոտենալ նաև «Բարսելոնայի» հետ խաղին»»,- Դիբալայի խոսքերն է մեջբերում Football Italia-ն: