Single Blog Title

This is a single blog caption

Դի Մարիան՝ «Բարսելոնայի» դիտակետում

«Մադրիդի Ռեալի» նախկին խաղացող Անխել դի Մարիան այս ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է դառնալ «Բարսելոնայի» ֆուտբոլիստ:

Կատալոնական ակումբը, փորձելով վերականգնվել Նեյմարի կորուստից, փնտրում է երիտասարդ տաղանդավոր հարձակվողի: Հավակնորդների ցուցակը գլխավորում են Ֆիլիպե Կոուտինյոն և Ուսման Դեմբելեն, իսկ նրանց հաջորդում է դի Մարիան:

Փարիզյան ակումբը կարող է բաց լինել նրան վաճառելու հարցում՝ հաշվի առնելով, որ նա խնդիրներ ունի գլխավոր մարզիչ Ունայ Էմերիի հետ: Բացի այդ ակումբը պետք է փորձի որոշակի գումարներ հետ բերել, որպեսզի պահպանի ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները: Իսկ հաշվի առնելով, որ նրա ընթացիկ պայմանագրի լրանալուն մնացել է 2 տարի, ապա սա շահավետ ժամանակ է նրա տեղափոխության հարցը դիտարկելու համար:

Կատալոնական ակումբի կողմից 29-ամյա խաղացողի ձեռքբերման ևս մեկ կարևոր պատճառ է Լեո Մեսսիի ցանկությունը «Կամպ Նոուում» խաղալու Արգենտինայի հավաքականի իր խաղընկերոջ հետ:

Բացի այդ հակաբարսելոնյան պայմանը, որը տեղ էր գտել նրա պայմանագրում, երբ նա լքում էր «Սանտիագո Բերնաբեուն» 2014 թվականին, նախատեսված էր միայն 3 տարվա համար: Ուստի այժմ անհրաժեշտություն չի լինի վճարել «Մադրիդի Ռեալին» կատալոնական ակումբ տեղափոխվելու համար:

Այդուհանդերձ, որքան էլ «Բլաուգրանան» հետաքրքրված լինի արգենտինացու ծառայություններով, նրան ձեռք բերելու համար ակումբը պետք է բանակցի ՊՍԺ-ի հետ: Իսկ հաշվի առնելով 2 ակումբների ներկայիս հարաբերությունները, դա այդքան էլ հետ չի լինի: