Single Blog Title

This is a single blog caption

Դենիս Սուարեսը վիրավորված է Վալվերդեից

«Բարսելոնայի» նախկին խաղացող Դենիս Սուարեսը հայտարարել է, որ նա վիրավորված է կապտանռնագույնների գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեից, այդ մասին հաղորդում է Cadena SAR-ը:

Ֆուտբոլիստի խոսքերով՝ հեռանալուց հետո մասնագետը ոչ մի անգամ չի կապնվել նրա հետ:

«Իմ հեռանալուց հետո չենք խոսել: Մենք ընդհանրապես չենք շփվել, նա նույնիսկ հրաժեշտ չի տվել:

Այժմ ես ուղղակի ցանկանում եմ վայելել ֆուտբոլը», – ասել է ֆուտբոլիստը:

Հիշեցնենք, որ Սուարեսը «Բարսելոնայում» հանդես է եկել 2016-2019 թվականներին: Նախորդ մրցաշրջանի երկրորդ մասը նա վարձակալական պայմաններով անցկացրեց «Արսենալում», իսկ այս ամառ պայմանագիր կնքեց «Սելտայի» հետ: