Single Blog Title

This is a single blog caption

Դենիս Սուարեսը չի ցանկանում հեռանալ «Բարսելոնայից», չնայած «Նապոլիի» հետաքրքրությանը

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը մտադիր չէ փոխել ակումբային գրանցումը: Ֆուտբոլիստը մտադիր չէ հեռանալ «Բարսելոնայից», չնայած «Նապոլիի» հետաքրքրությանը: Ֆուտբոլիստից բաժանվելու ցանկություն չունի նաև կատալոնական ակումբի ղեկավարությունը:

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Էռնեստո Վալվերդեն կարծում է, որ Սուարեսը կարող է օգտակար լինել թիմի համար խաղային մի քանի դիրքերում:

Հիշեցնենք, որ Սուարեսը «Բարսելոնա» էր տեղափոխվել 2016 թվականին: