Single Blog Title

This is a single blog caption

Դենիս Սուարես. «Պաուլինյոն կարողացավ լռեցնել իր քննադատներին»

«Բարսելոնայի» կիսապաշտպան Դենիս Սուարեսը բարձր է գնահատել իր ակումբակից Պաուլինյոյի հմտությունը:

«Պաուլինյոն ենթարկվեց անբարեխիղճ քննադատության: Այս ամենը տեղի ունեցավ այն պատճառով, որ Նեյմարի հեռացումից անմիջապես հետո կատարվեց նրա տեղափոխությունը: Բոլոր նրանք, ովքեր տեսել են Պաուլինյոյի խաղը, գիդեն, թե որքան լավն է նա:

Բրազիլացին ստիպված չէր լռեցնել իր քննադատներին, բայց նա արեց դա: Վերջինս հիանալի է աշխատում դաշտի երկու ծայրերում: Նա կարող է թիմին զգալի օգնոություն ցուցաբերել», ասել է Սուարեսը RAC1-ին տված հարցազրույցում: