Single Blog Title

This is a single blog caption

Դենիս Սուարես. «Այնպիսի զգացողություն է, որ անկախ նրանից, թե ինչ եմ անում, ես միշտ շուկայում եմ»

Քանի դեռ շարունակվում են շահարկումներն այն մասին, որ «Բարսելոնան» ձմռանը մտադիր է ձեռք բերել Ֆիլիպպե Կոուտինյոյին, շրջանառության մեջ են մնում նաև լուրերը Դենիս Սուարեսի հնարավոր վաճառքի վերաբերյալ: Այդ լուրերը զայրացնում են խաղացողին, ում մոտ զգացողություն կա, որ անկախ իր քայլերից, նա միշտ շուկայում է մնալու:

Մասնավորապես, լուրեր էին տարածվել, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված է «Նապոլին»:

«Այնպիսի զգացողություն է, որ անկախ նրանից, թե ինչ եմ անում, ես միշտ շուկայում եմ:

Ես չեմ ցանկանում լքել «Բարսելոնան» և երկար ժամանակ բարձրաձայնել եմ այդ մասին: Ես ցանկանում եմ այստեղ հաջողության հասնել և բացառում եմ լքելու հնարավորությունը, այդ լուրերը ինձնից չեն գալիս:

Ոչ մեկի հետ չեմ խոսել այս թեմայով: Ես իմ գործակալին չեմ խնդրել քննարկել այս հարցը: Երբեք չեմ ասել, որ ցանկանում եմ հեռանալ»,- ասել է Սուարեսը Mundo Deportivo-ին տված հարցազրույցում: