Single Blog Title

This is a single blog caption

Դեմբելեն խոսել է Գրիզմանի՝ «Բարսելոնա» տեղափոխվելու մասին

«Բարսելոնայի» ֆրանսիացի հարձակվող Ուսման Դեմբելեն խոսել է հայրենակցի՝ Մադրիդի «Ատլետիկոյի» հարձակվող Անտուան Գրիզմանի՝ «Բարսելոնա» հնարավոր տեղափոխության մասին։

«Ուրախ կլինեմ, եթե նա գա։ Իսկ ես ոչ մի տեղ չեմ պատրաստվում հեռանալ, քանի որ հինգ տարվա պայմանագիր ունեմ «Բարսելոնայի» հետ և ցանկանում եմ այստեղ երկար խաղալ։

Այո։ Գրիզմանի տեղափոխմամբ խաղաժամանակի համար ավելի ուժեղ պայքար կսկսվի։ Ես չեմ անհանգստանում. սա «Բարսան» է, այստեղ այդպես է։

Ես նաև ուրախ եմ Կոուտինյոյի տեղափոխմամբ»,_ երիտասարդ ֆրանսիացու խոսքերը մեջբերել է Sport.es-ը։