Single Blog Title

This is a single blog caption

Դեմբելեն վնասվածք է ստացել «Լիոնի» դեմ խաղում․ հայտնի է վերականգնման ժամկետները

«Բարսելոնայի» և Ֆրանսիայի ազգային հավաքականի վինգեր Ուսման Դեմբելեն ՉԼ-ի 1/8 եզրափակչի «Լիոնի» դեմ պատասխան խաղում (5:1) վնասվածք է ստացել։

Ինչպես տեղեկացնում է կատալոնական ակումբի պաշտոնական կայքը, ֆրանսիացու մոտ ախտորոշվել է ձախ ոտքի ազդրի մկանային մանրաթելերի կտրվածք։ Դեմբելեն բաց կթողնի 3-4 շաբաթ։

Հավելենք, որ կա տեղեկություն, թե իբր «Բարսելոնայի» բժիշկները մինչ հանդիպումը իմացել են այն մասին, որ Դեմբելեն որոշակի ցավեր ունի այդ հատվածում։