Դեմբելեն կարող է տեղափոխվել ՊՍԺ
«Բարսելոնայի» ֆուտբոլիստ Ուսման Դեմբելեն կարող է տեղափոխվել ֆրանսիական ՊՍԺ, գրում է Mundo Deportivo-ն։

Ըստ աղբյուրի տեղեկությունների՝ եթե ՊՍԺ-ի «աստղային» հարձակվողներից մեկը հեռանա ակումբից, այն կփորձի ձեռք բերել 20-ամյա ֆրանսիացու տրանսֆերը։
2017/18 մրցաշրջանում Դեմբելեն մասնակցել է «Բարսելոնայի» 17 հանդիպման, խփել 3 գոլ, կատարել 7 արդյունավետ փոխանցում։