Single Blog Title

This is a single blog caption

Դեմբելեն կարող է հայտնվել «Արսենալում»

«Բարսելոնայի» երիտասարդ հարձակվող Ուսման Դեմբելեն կարող է հեռանալ կատալոնական ակումբից։

ԶԼՄ-ում լուրեր են պտտվում, որ ֆրանսիացին խաղային քիչ պրակտիկայի պատճառով կարող է վարձավճարով հանդես գալ մեկ այլ ակումբում։

Ինչպես հայտնում է Daily Express-ը՝ Դեմբելեն կարող է համալրել «զինագործների» շարքերը։

Հիշեցնենք, որ 20-ամյա ֆրանսիացին անցած տարի «Բորուսսիայից» տեղափոխվեց «Բարսելոնա» 105 մլն եվրոյի դիմաց։

Դեմբելեի  պայմանագիրը «Բարսելոնայի» հետ սահմանված է մինչև 2022 թվականը։

Ավելի վաղ հայտնում էին, որ նրա ծառայություններով հետաքրքրված է Յուրգեն Կլոպը։